ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ
«Աքաաբի ամբողջ տունը պիտի կործանվի» (2Թգ 9։8)
ՀՈՒԴԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Հովսափատն է թագավորում
Մ. թ. ա. մոտ 911 թ.։ Հովրամը (Հովսափատի որդին՝ Աքաաբի ու Հեզաբելի աղջկա՝ Գոթողիայի ամուսինը) դառնում է թագավոր
Մ. թ. ա. մոտ 906 թ.։ Օքոզիան (Աքաաբի ու Հեզաբելի թոռը) դառնում է թագավոր
Մ. թ. ա. մոտ 905 թ.։ Գոթողիան սպանում է բոլոր թագաժառանգներին ու զավթում է գահը։ Միայն նրա թոռ Հովասն է փրկվում, որին թաքցնում է Հովիադա քահանայապետը (2Թգ 11։1-3)
Մ. թ. ա. 898 թ.։ Հովասը դառնում է թագավոր։ Հովիադա քահանայապետի հրամանով Գոթողիա թագուհուն սպանում են (2Թգ 11։4-16)
ԻՍՐԱՅԵԼԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Մ. թ. ա. մոտ 920 թ.։ Օքոզիան (Աքաաբի ու Հեզաբելի որդին) դառնում է թագավոր
Մ. թ. ա. մոտ 917 թ.։ Հովրամը (Աքաաբի ու Հեզաբելի որդին) դառնում է թագավոր
Մ. թ. ա. մոտ 905 թ.։ Հեուն սպանում է Իսրայելի Հովրամ թագավորին ու նրա եղբայրներին, Հովրամի մորը՝ Հեզաբելին, Հուդայի թագավոր Օքոզիային ու նրա եղբայրներին (2Թգ 9։14-10։17)
Մ. թ. ա. մոտ 904 թ.։ Հեուն սկսում է թագավորել