Նոյեմբերի 18-24
ՍԱՂՄՈՍՆԵՐ 107-108
Երգ 7 և աղոթք | Բացման խոսք (1ր)
1. «Շնորհակալություն հայտնեք Եհովային, որովհետև նա բարի է»
(10ր)
Եհովան ինչպես իսրայելացիներին ազատեց Բաբելոնի գերությունից, այնպես էլ մեզ է ազատել Սատանայի աշխարհից (Սղ 107։1, 2; Կղ 1։13, 14)։
Եհովայի հանդեպ երախտագիտությունը կմղի մեզ փառաբանելու նրան ժողովում (Սղ 107։31, 32; w07 4/15, էջ 20, պրբ. 2)։
Մենք կարող ենք երախտագիտություն զարգացնել՝ խորհրդածելով Եհովայի՝ սիրուց մղված գործերի մասին (Սղ 107։43; w15 1/15, էջ 9, պրբ. 4)։
2. Հոգևոր գանձեր
(10ր)
-
Սղ 108։9— Ինչո՞ւ է Մովաբի մասին ասվում, որ այն Աստծու «լվացվելու թասն» է (it-2, էջ 420, պրբ. 4)։
-
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։
3. Աստվածաշնչի ընթերցանություն
(4ր) Սղ 107։1-28 (th, դաս 5)
4. Զրույց սկսիր
(3ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ (lmd, դաս 1, կետ 4)
5. Զարգացրու հետաքրքրությունը
(4ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Զրուցակցիդ պատմիր Աստվածաշնչի ուսումնասիրության մեր ծրագրի մասին և Աստվածաշնչի դասընթացի այցեքարտ տուր (lmd, դաս 9, կետ 3)։
6. Ելույթ
(5ր) ijwyp 90։ Թեմա՝ «Ինչպե՞ս կարող եմ խուսափել բացասական մտածելակերպից» (th, դաս 14)։
Երգ 46
7. Երգում ենք՝ Եհովային շնորհակալություն հայտնելու համար։
(15ր) Քննարկում
Երբ Եհովան իսրայելացիներին Կարմիր ծովով անցկացրեց և ազատեց եգիպտական հզոր բանակից, նրա ժողովուրդը, երախտագիտությունից մղված, փառաբանական երգ երգեց (Ելք 15։1-19)։ Տղամարդիկ նախաձեռնություն վերցրեցին այս նոր երգը երգելու հարցում (Ելք 15։21)։ Հիսուսը և վաղ քրիստոնյաները Աստծուն փառաբանելու համար նույնպես երգել են (Մթ 26։30; Կղ 3։16)։ Ժողովի հանդիպումներին, համաժողովներին և տարածաշրջանային համաժողովներին երգելով՝ դրսևորում ենք մեր գնահատանքը Եհովայի հանդեպ։ Օրինակ՝ «Շնորհակալ ենք, Եհո՛վա» երգը կատարում ենք մեր հանդիպումների ժամանակ 1966 թ.-ից։
Որոշ մշակույթներում տղամարդիկ ամաչում են հասարակության մեջ երգելուց։ Մյուսներն էլ գուցե չցանկանան երգել, քանի որ կարծում են՝ չունեն ձայնային լավ տվյալներ։ Եհովայի կազմակերպությունը մեծ ջանքեր է ներդնում գեղեցիկ երգեր ստեղծելու համար և յուրաքանչյուր հանդիպման համար համապատասխան երգեր է ընտրում։ Մեզնից միայն պահանջվում է միահամուռ երգել՝ արտահայտելով մեր սերն ու երախտագիտությունը մեր երկնային Հոր հանդեպ։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Մեր պատմությունը. միշտ շարժման մեջ— Երգելու պարգևը (մաս 2)»։ Հետո ներկաներին հարցրու։
-
Ի՞նչ տեղի ունեցավ 1944 թ.-ին։
-
Սիբիրում մեր եղբայրներն ինչպե՞ս ցույց տվեցին իրենց գնահատանքը Թագավորության երգերի հանդեպ։
-
Ինչո՞ւ է երգելը այդքան կարևոր Եհովայի վկաների համար։
8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն
(30ր) bt, գլ. 18, պրբ. 6-15