Նոյեմբերի 4-10
ՍԱՂՄՈՍ 105
Երգ 3 և աղոթք | Բացման խոսք (1ր)
1. «Նա հավիտյան հիշում է իր ուխտը»
(10ր)
Եհովան խոստացավ Աբրահամին, որ կօրհնի նրա սերունդը։ Այդ նույն խոստումը նա տվեց Իսահակին ու Հակոբին (Ծն 15։18; 26։3; 28։13; Սղ 105։8-11)։
Այդ խոստման կատարումը գուցե անհնար թվար (Սղ 105։12, 13; w23.04, էջ 28, պրբ. 11-12)։
Եհովան երբեք չմոռացավ Աբրահամի հետ կապած իր ուխտը (Սղ 105։42-44; it-2, էջ 1201, պրբ. 2)։
ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Սա իմանալը ինչպե՞ս կարող է օգնել ինձ ամբողջությամբ վստահել Եհովային»։
2. Հոգևոր գանձեր
(10ր)
-
Սղ 105։17-19— Ինչպե՞ս «Եհովայի խոսքը» զտեց Հովսեփին (w86 11/1, էջ 19, պրբ. 15)։
-
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։
3. Աստվածաշնչի ընթերցանություն
(4ր) Սղ 105։24-45 (th, դաս 5)
4. Զրույց սկսիր
(1ր) ՏՆԵՏՈՒՆ։ Տանտերը զբաղված է (lmd, դաս 2, կետ 5)։
5. Զրույց սկսիր
(2ր) ՏՆԵՏՈՒՆ։ Զրույցը քաղաքավարի ավարտիր, երբ զրուցակիցդ փորձում է վիճաբանել (lmd, դաս 4, կետ 5)։
6. Զարգացրու հետաքրքրությունը
(4ր) ՏՆԵՏՈՒՆ։ Անցած հանդիպմանը անհատին հետաքրքրած թեմայով ամսագիր առաջարկիր (lmd, դաս 8, կետ 3)։
7. Զարգացրու հետաքրքրությունը
(4ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Անհատին պատմիր JW Library® հավելվածի մասին և օգնիր բեռնել այն (lmd, դաս 9, կետ 5)։
Երգ 84
8. Քո սիրո դրսևորումները։
(15ր) Քննարկում
Երբ օգտագործում ենք մեր ժամանակը, էներգիան, ֆինանսական միջոցները, որպեսզի աջակցենք Թագավորության գործին, ցույց ենք տալիս մեր սերը Եհովայի գահակալված որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Սիրո այդպիսի դրսևորումները հաճույք են պատճառում Եհովային և օգուտներ բերում մեր եղբայրներին ու քույրերին (Հվ 14։23)։ jw.org կայքի «Ինչպես են օգտագործվում ձեր նվիրատվությունները» ենթաբաժնի հոդվածներում նշված են, թե ինչպես են մեր նվիրատվությունները մեծապես օգնում ամբողջ աշխարհի մեր հավատակիցներին։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Ձեր նվիրատվությունները մեծ դեր ունեն»։ Հետո ներկաներին հարցրու։
-
Ինչպե՞ս է նվիրատվության արդյունքում ստացված գումարը օգտագործվել կրոնի ազատության իրավունքը պաշտպանելու համար, և դա ինչ օգուտներ է բերել մեր հավատակիցներին։
-
«Որպեսզի հավասարություն լինի» սկզբունքը ինչպե՞ս է նպաստել Թագավորության սրահների կառուցման գործին (2Կթ 8։14)։
-
Ի՞նչ օգուտներ են եղել, երբ նվիրատվությունները օգտագործվել են, որպեսզի Աստվածաշունչը տարբեր լեզուներով թարգմանվի։
9. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն
(30ր) bt, գլ. 17, պրբ.13-19