2024 դեկտեմբերի 30-2025 հունվարի 5
ՍԱՂՄՈՍՆԵՐ 120-126
Երգ 144 և աղոթք | Բացման խոսք (1ր)
1. Նրանք արտասուքով ցանեցին, բայց ցնծությամբ հնձեցին
(10ր)
Իսրայելացիները, երբ ազատվեցին Բաբելոնի գերությունից, որպեսզի վերականգնեն մաքուր երկրպագությունը, երջանիկ էին (Սղ 126։1-3)։
Հրեաստան վերադարձածները գուցե արտասվել են ծանր աշխատանք կատարելու պատճառով (Սղ 126։5; w04 6/1, էջ 16, պրբ. 10)։
Նրանք շարունակեցին դիմանալ և օրհնվեցին (Սղ 126։6; w21.11, էջ 24, պրբ. 17; w01 7/15, էջ 18-19, պրբ. 13-14; տես նկարը)։
ԽՈՐՀՐԴԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ Արմագեդոնից հետո, երբ ազատվենք այս հին աշխարհից, ի՞նչ դժվարություններ կունենանք մեծ վերականգնման ժամանակ և ի՞նչ օրհնություններ կհնձենք։
2. Հոգևոր գանձեր
(10ր)
-
Սղ 124։2-5— Կարո՞ղ ենք ակնկալել, որ Եհովան մեզ էլ ֆիզիկապես կպաշտպանի, ինչպես իսրայելացիներին (cl, էջ 73, պրբ. 15)։
-
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։
3. Աստվածաշնչի ընթերցանություն
(4ր) Սղ 124։1-126։6 (th, դաս 5)
4. Զրույց սկսիր
(3ր) ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ (lmd, դաս 3, կետ 5)
5. Զարգացրու հետաքրքրությունը
(4ր) ՏՆԵՏՈՒՆ։ Նախորդ այցի ժամանակ զրուցակիցդ կասկածներ է արտահայտել Աստվածաշնչի վստահարժան լինելու վերաբերյալ (lmd, դաս 9, կետ 5)։
6. Օգնիր աշակերտ դառնալ
Երգ 155
7. Ցնծա Աստծու խոստումներով։
(15ր) Քննարկում
Եհովան կատարեց Բաբելոն աքսորված իր ժողովրդին տված խոստումները, ազատագրեց և ներեց անցյալում գործած նրանց մեղքերը (Ես 33։24)։ Ակներևաբար նա իր ժողովրդին և նրանց ընտանի կենդանիներին պաշտպանեց առյուծներից և այլ գիշատիչ գազաններից, որոնք ժողովրդի բացակայության ժամանակ շատացել էին տարածքում (Ես 65։25)։ Նրանք կարող էին ապրել իրենց սեփական տներում և ուտել իրենց խաղողի այգու պտուղը (Ես 65։21)։ Աստված օրհնում էր նրանց աշխատանքը, և նրանք վայելում էին իրենց երկար կյանքի օրերը (Ես 65։22, 23)։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Ցնծա խաղաղության մասին Աստծու խոստումներով (հատված)»։ Հետո ներկաներին հարցրու։
-
Ինչպե՞ս են այս մարգարեությունները այսօր հոգևոր առումով կատարվում։
-
Ինչպե՞ս են դրանք ավելի մեծ կատարում ունենալու նոր աշխարհում։
-
Ո՞ր մարգարեությունների կատարմանն ես ամենաշատը սպասում։