Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

«Ինչպես օգտագործել «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գիրքը»

«Ինչպես օգտագործել «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գիրքը»

«Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գիրքը (դեռ առկա չէ հայերեն) շատ նման է «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքին։ Այս երկու ուսուցողական ձեռնարկներում ներկայացվում են նույն թեմաները նույն հերթականությամբ։ Սակայն «Սովորեցնում է մեզ» գիրքը ավելի պարզ է շարադրված և ավելի մատչելի է։ Այն նախատեսված է նրանց համար, ովքեր դժվարությամբ են հասկանում «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ «Սովորեցնում է մեզ» ձեռնարկում հավելվածներ չկան։ Փոխարենը՝ գրքի վերջում կան ծանոթագրություններ, որտեղ կարելի է գտնել հիմնական գլուխներում գործածված որոշ բառերի և արտահայտությունների պարզ բացատրությունները։ Գլուխները չունեն ներածական հարցեր, ոչ էլ կրկնության շրջանակ։ Յուրաքանչյուր գլխի վերջում ամփոփ ներկայացվում են այդ գլխում քննարկված հիմնական աստվածաշնչյան ճշմարտությունները։ Ճիշտ ինչպես «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի դեպքում է, «Սովորեցնում է մեզ» գիրքը կարող ենք առաջարկել ցանկացած ժամանակ, նույնիսկ եթե այն ընդգրկված չէ տվյալ ամսում տարածելու հրատարակությունների թվում։ Իսկ ինչպե՞ս կարելի է օգտագործել այդ գրքի առանձնահատկությունները Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս։

ԳԼԽԻ ԱՄՓՈՓՈՒՄ։ Ուսումնասիրության անցկացման մեր հիմնական ձևը, երբ «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքից կարդում ենք պարբերությունը և հետո տալիս հարցը, մեծ մասամբ շատ արդյունավետ է։ Սակայն գուցե անհատը լավ չի տիրապետում տվյալ լեզվին կամ դժվարությամբ է ընթերցում։ Նման դեպքերում թերևս հարմար գտնես ուսումնասիրությունն անցկացնել «Սովորեցնում է մեզ» գրքով։ Ուսումնասիրության համար որպես հիմք կարելի է օգտագործել միայն գլխի ամփոփումը և ուսումնասիրողին հորդորել ինքնուրույն կարդալ հիմնական տեքստը։ Յուրաքանչյուր աստվածաշնչյան ճշմարտություն կարելի է սովորեցնել ընդամենը 15 րոպեում։ Քանի որ գլխի ամփոփման մեջ նշված չեն այն մանրամասն տեղեկությունները, որ կան հիմնական գլխում, ուսումնասիրություն անցկացնողը պետք է լավ պատրաստվի՝ հաշվի առնելով ուսումնասիրող անհատի կարիքները։ Իսկ եթե ուսումնասիրությունն անցկացվում է հիմնական տեքստի միջոցով, ապա գլխի ամփոփումը կարելի է օգտագործել կրկնության համար։

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Ծանոթագրություններում բառերի ու արտահայտությունների բացատրությունները նշված են այն հերթականությամբ, որով դրանք հանդիպում են գլուխների հիմնական տեքստում։Ուսումնասիրությունն անցկացնողն ինքը կարող է որոշել ուսումնասիրության ժամանակ քննարկել «Սովորեցնում է մեզ» գրքի ծանոթագրությունները, թե ոչ։