Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երիտասարդնե՛ր, մի՛ հապաղեք անցնել «գործունեության լայն դռնով»

Երիտասարդնե՛ր, մի՛ հապաղեք անցնել «գործունեության լայն դռնով»

Գուցե թվա, թե երիտասարդությանդ օրերը վերջ չեն ունենա, և երբեք չես տեսնի այն «աղետաբեր օրերը», որ Սատանայի այս համակարգում իր հետ բերում է ծերությունը (Ժղ 12։1)։ Արդյոք այն, որ երիտասարդ ես, նշանակո՞ւմ է, որ դեռ շատ ժամանակ ունես հոգևոր նպատակների հասնելու, օրինակ՝ լիաժամ ծառայություն սկսելու համար։

«Ժամանակ և պատահար բոլորին է լինում», այդ թվում երիտասարդներին (Ժղ 9։11)։ «Չգիտեք, թե վաղը ինչպիսին կլինի ձեր կյանքը» (Հկ 4։14)։ Ուստի պետք չէ անհարկի հետաձգել հոգևոր նպատակների հասնելը։ Անցիր «գործունեության լայն դռնով», քանի դեռ այն բաց է քեզ համար (1Կթ 16։9)։ Դու երբեք չես ափսոսա, որ այդպես ես վարվել։

Հոգևոր նպատակներ, որ կարող ես դնել քո առաջ

  • Քարոզել այլ լեզվով

  • Ռահվիրայություն սկսել

  • Մասնակցել տարբեր աստվածապետական դպրոցների

  • Մասնակցել շինարարական ծրագրերի

  • Ծառայել Բեթելում

  • Շրջանային ծառայություն կատարել

Իմ նպատակները