Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԺՈՂՈՎՈՂ 7–12

«Հիշիր քո Մեծ Արարչին երիտասարդությանդ օրերում»

«Հիշիր քո Մեծ Արարչին երիտասարդությանդ օրերում»

Հիշիր քո Մեծ Արարչին՝ լավագույնս օգտագործելով ունակություններդ նրան ծառայելու համար, քանի դեռ երիտասարդ ես

12։1, 13

  • Շատ երիտասարդներ ունեն լավ առողջություն ու եռանդ և կարող են կատարել տարբեր դժվարին ու հետաքրքիր հանձնարարություններ

  • Երիտասարդները պետք է իրենց ժամանակը և ուժերը օգտագործեն Աստծուն ծառայելու համար, քանի դեռ վրա չեն հասել ծերության դժվարությունները

Սողոմոնը բանաստեղծական լեզվով նկարագրում է ծերության բերած դժվարությունները

12։2–7

  • Համար 3. «Պատուհանից նայող տիկինները միայն խավար կտեսնեն»

    Վատ տեսողություն

  • Համար 4. «Երգի բոլոր դուստրերը կլռեն»

    Վատ լսողություն

  • Համար 5. «Կապարը [ախորժակ գրգռող հատապտուղը] կպայթի»

    Ախորժակի անկում