ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
«Նրա տերը ճանաչված է դարպասների մոտ»
Առաքինի կինը լավ ազդեցություն է թողնում իր ամուսնու վրա։ Լեմուել թագավորի օրերում այն տղամարդը, ով առաքինի կին ուներ, «ճանաչված էր [քաղաքի] դարպասների մոտ» (Առ 31։23)։ Այսօր ժողովում հարգանք վայելող շատ տղամարդիկ ծառայում են որպես երեցներ ու ծառայող օգնականներ։ Ամուսնացած լինելու դեպքում նրանց առանձնաշնորհումները մեծապես կախված են նրանց կանանց վարքից և աջակցությունից (1Տմ 3։4, 11)։ Առաքինի կանայք, որոնք աջակցում են իրենց ամուսիններին և լավ վարք են դրսևորում, շատ թանկ են ոչ միայն իրենց ամուսինների, այլև ողջ ժողովի համար։
Առաքինի կինը օգնում է ամուսնուն ծառայել, երբ...
-
բարի խոսքերով քաջալերում է նրան (Առ 31։26)։
-
չի տրտնջում, որ նա ժամանակ է տրամադրում ժողովին, այլ սրտանց համագործակցում է նրա հետ (1Թղ 2։7, 8)։
-
ապրում է համեստ կյանքով (1Տմ 6։8)։
-
չի հետաքրքրվում ժողովի կոնֆիդենցիալ հարցերով (1Տմ 2։11, 12; 1Պտ 4։15)։