Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՂԵՎՏԱԿԱՆ 4–5

Եհովային տուր քո լավագույնը

Եհովային տուր քո լավագույնը

5։5–7, 11

Հին Իսրայելում աղքատ լինելը խոչընդոտ չէր, որ մարդը խաղաղ փոխհարաբերություններ ունենար Եհովայի հետ։ Նույնիսկ ամենաաղքատ իսրայելացին կարող էր Եհովային ընդունելի ընծա մատուցել, եթե այդ ընծան նրա ունեցածի լավագույնն էր։ Օրինակ՝ նա կարող էր ալյուր բերել որպես ընծա, բայց Եհովան ակնկալում էր, որ այդ «ալյուրը բարձրորակ» լիներ, այնպիսին, ինչպիսին օգտագործում էին պատվավոր հյուրերին հյուրասիրելիս (Ծն 18։6)։ Այսօր Եհովային մատուցվող լավագույն ընծաները մեր «գովաբանության զոհերն» են։ Երբ մեր հանգամանքների սահմաններում անում ենք լավագույնը, նա ընդունում է այդ զոհը, անգամ եթե այն շատ փոքր է (Եբ 13։15

Այս միտքը ինչպե՞ս կարող է քաջալերել քեզ, եթե, օրինակ, առողջական խնդիրների կամ տարիքի պատճառով այլևս չես կարողանում ծառայության մեջ անել այնքան, որքան նախկինում։