Նոյեմբերի 30–դեկտեմբերի 6
Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. վկայություն՝ հեռախոսով
ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Հեռախոսով քարոզելը կարևոր միջոց է բարի լուրի մասին հիմնովին վկայություն տալու համար (Գրծ 20։24)։ * Այդպես մեզ հաջողվում է վկայություն տալ այնպիսի մարդկանց, որոնց՝ հանգամանքների բերումով չենք կարող անձամբ այցելել։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
-
Նախապատրաստվիր։ Այնպիսի թեմա ընտրիր, որը կհետաքրքրի ձեր տարածքի մարդկանց։ Ապա գրի առ այն հիմնական մտքերը, որոնք ուզում ես ասել։ Կարող ես նաև մտածել, թե ինչ հակիրճ հաղորդագրություն ես թողնելու, եթե ինքնապատասխանիչ միանա։ Հաղորդագրության մեջ մի երկու բառով նշիր՝ ինչու ես զանգահարել։ Լավ կլինի, եթե նստես սեղանի կողքին, սեղանին դնես գրառումներդ և այն ամենը, ինչ պետք կլինի քեզ, օրինակ՝ էլեկտրոնային սարքդ, որտեղ նախապես բացված կլինի JW Library® հավելվածը կամ jw.org® կայքը։
-
Մի՛ լարվիր։ Բնական խոսիր, ժպտա, անկաշկանդ ժեստեր արա. պահիր քեզ այնպես, կարծես տեսնում ես զրուցակցիդ։ Անհարկի դադարներ մի՛ տուր։ Լավ կլինի՝ ծառայակից ունենաս։ Երբ բնակիչը հարց է տալիս, բարձրաձայն կրկնիր հարցը, որ ծառայակիցդ օգնի քեզ գտնել պատասխանը։
-
Վերայցելության հիմք նախապատրաստիր։ Եթե մարդը հետաքրքրություն է ցուցաբերում, կարող ես բաց հարց թողնել, որի պատասխանը կքննարկեք, երբ հաջորդ անգամ զանգահարես։ Կարող ես բնակչին որևէ հրատարակություն առաջարկել։ Ասա նրան, որ հրատարակությունը կարող ես անձամբ տանել, ուղարկել փոստով կամ էլ էլեկտրոնային փոստի միջոցով։ Կարող ես նաև բնակչին առաջարկել մեր կայքի տեսանյութերից կամ հոդվածներից որևէ մեկը և ասել, որ այն ևս հնարավոր է էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել։
^ պարբ. 3 Եթե ձեր տարածքում արգելված չէ հեռախոսով վկայություն տալը, դա պետք է անել՝ հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքները։