Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ | ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑԴ

Ընդունիր հավատակիցներիդ օգնությունը

Ընդունիր հավատակիցներիդ օգնությունը

Մեզ աջակցելու համար Եհովան մի «ողջ եղբայրություն» է տվել (1Պտ 5։9)։ Նրանք կարող են օգնել, որ հաղթահարենք ծառայության մեջ հանդիպող խոչընդոտները։ Օրինակ՝ Պողոս առաքյալին մեծապես օգնեցին Ակյուղասն ու Պրիսկիղան, Շիղան, Տիմոթեոսը և ուրիշները (Գրծ 18։1–5

Ծառայության մեջ ինչպե՞ս կարող են հավատակիցները աջակցել մեզ։ Նրանք գուցե գործնական առաջարկներ անեն, թե ինչպես հաղթահարենք առարկությունները, վերայցելություններ անենք կամ ինչպես առաջարկենք ու անցկացնենք Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Մտածիր, թե ժողովում ով կարող է օգնել քեզ, ապա դիմիր նրան։ Անկասկած, այդ համագործակցությունը երկկողմանի օգուտներ կբերի և երկուսիդ էլ ուրախություն կպատճառի (Փպ 1։25

ԴԻՏԻՐ «ԶԳԱ ԱՇԱԿԵՐՏ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ — ԸՆԴՈՒՆԻՐ ԵՀՈՎԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ — ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Նետան ինչպե՞ս էր փորձում Ջեյդին հրավիրել ժողովի հանդիպման։

  • Ինչո՞ւ լավ կլինի, որ ուսումնասիրությանը այլ քարոզիչների հրավիրենք։

  • Ժողով կանգնի, աշակերտ կպատրաստի

    Ի՞նչ ընդհանուր բան ունեին Էբիգեյն ու Ջեյդը։

  • Ծառայակիցներիցդ ի՞նչ հմտություններ կարող ես սովորել։