ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ | ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑԴ
Օգտագործիր փնտրտուքների գործիքները
Եհովան մեզ զանազան գործիքներ է տալիս, որ հմտորեն ուսուցանենք, օրինակ՝ տեսանյութեր, թերթիկներ, ամսագրեր, գրքույկներ, գրքեր։ Եվ իհարկե մեր հիմնական գործիքն է տվել՝ Աստվածաշունչը (2Տմ 3։16)։ Նա նաև փնտրտուքների գործիքներ է տրամադրում մեզ, որ կարողանանք բացատրել աստվածաշնչյան համարները։ Դրանցից են՝ «Դիտարանի գրադարանը», JW Library® հավելվածը, «Դիտարանի օնլայն գրադարանը» և «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկը։
Դու ուրախություն կստանաս ծառայությունիցդ, եթե ջանաս հոգևոր գանձեր գտնել՝ օգտվելով քեզ հասանելի բոլոր գործիքներից։ Ուսումնասիրողին նույնպես սովորեցրու՝ ինչպես օգտվել դրանցից։ Այդպես նա էլ ուրախություն կստանա, երբ գտնի աստվածաշնչյան իր հարցերի պատասխանները։
ԴԻՏԻՐ «ԶԳԱ ԱՇԱԿԵՐՏ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ — ԸՆԴՈՒՆԻՐ ԵՀՈՎԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ — ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԻ ԳՈՐԾԻՔՆԵՐ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Արարչագործության վերաբերյալ Ջեյդը ի՞նչ առարկություն առաջ քաշեց։
-
Այդ թեմայի վերաբերյալ Նետան որտե՞ղ տեղեկություն գտավ։
-
Նետան ինչպե՞ս ընտրեց այնպիսի տեղեկություն, որը լավագույնս կօգներ Ջեյդին։
-
Փնտրտուքների գործիքներից օգտվելը ի՞նչ ազդեցություն թողեց Նետայի վրա։