Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Պատմիր, որ չքնաղ նոր աշխարհը մոտ է

Պատմիր, որ չքնաղ նոր աշխարհը մոտ է

Նոյեմբեր ամսվա ընթացքում մենք հատուկ ջանքեր կթափենք, որ մարդկանց պատմենք բարի լուրն այն մասին, որ նոր աշխարհը շատ մոտ է (Սղ 37։10, 11; Հտն 21։3–5)։ Գործերդ այնպես ծրագրիր, որ կարողանաս լիարժեքորեն մասնակցել քարոզարշավին։ Եթե այդ ամսին ցանկանաս ենթառահվիրայություն անել, կարող ես ծառայել 30 կամ 50 ժամ։

Մտածիր, թե աստվածաշնչյան ո՛ր համարների միջոցով կկարողանաս պատմել նոր աշխարհի մասին։ Նպատակ դիր զրուցել հնարավորինս շատ մարդկանց հետ։ Աստվածաշնչյան համար ընտրելիս հաշվի առ, թե ինչը կհետաքրքրի ձեր տարածքի բնակիչներին։ Եթե առաջին զրույցի ժամանակ զրուցակիցդ հետաքրքրություն ցույց տա, նրան տուր «Դիտարանի» № 2, 2021 թ. հանրային թողարկման օրինակը։ Իսկ հետո որքան հնարավոր է շուտ զարգացրու նրա հետաքրքրությունը և ձգտիր Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկով։ Ի՜նչ մեծ պատիվ է լիարժեքորեն մասնակցել «լավագույն բաների մասին» բարի լուրը պատմելու գործին (Ես 52։7

ԴԻՏԻՐ «ԾՆՎՈՒՄ Է ՆՈՐ ԱՇԽԱՐՀ» ԵՐԳԻ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Աղջնակը ի՞նչ հրաշալի ապագա է պատկերացնում։

  • Նոր աշխարհի օրհնություններից որի՞ն ես հատկապես սպասում։

  • Քո ունեցած հույսի մասին խորհրդածելը ինչպե՞ս կարող է նպաստել, որ լիարժեքորեն մասնակցես նոյեմբերի քարոզարշավին (Ղկ 6։45