Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Շարունակիր մարզել ըմբռնողականությունդ

Շարունակիր մարզել ըմբռնողականությունդ

Ճկունությունն ու հմտությունը չկորցնելու համար աթլետը պետք է շարունակ մարզվի։ Նմանապես մենք պետք է շարունակ ջանքեր թափենք, որ մարզենք մեր ըմբռնողականությունը ու չկորցնենք այն։ (Եբ 5։14)։ Հնարավոր է՝ որոշումներ կայացնելիս հակված լինենք կրկնօրինակելու ուրիշներին։ Սակայն պետք է սովորենք գործի դնել մեր միտքը և ինքնուրույն որոշում կայացնել։ Ինչո՞ւ։ Քանի որ յուրաքանչյուրս պատասխան է տալու իր կայացրած որոշումների համար (Հռ 14։12

Չպետք է մտածենք, թե ճիշտ որոշումներ կկայացնենք զուտ այն պատճառով, որ երկար տարիներ է՝ մկրտված ենք։ Իմաստուն որոշումներ կայացնելու համար պետք է լիովին վստահենք Եհովային, նրա Խոսքին ու կազմակերպությանը (Հս 1։7, 8; Առ 3։5, 6; Մթ 24։45

ԴԻՏԻՐ «ՄԱՔՈՒՐ ԽԻՂՃ ՈՒՆԵՑԵՔ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Էմման ի՞նչ որոշման առաջ կանգնեց։

  • Խղճին թողնված հարցերում ինչո՞ւ պետք է խուսափենք մեր անձնական կարծիքը հայտնելուց։

  • Մի ամուսնական զույգ ի՞նչ իմաստուն խորհուրդ տվեց Էմմային։

  • Իր իրավիճակի վերաբերյալ Էմման որտե՞ղ օգտակար տեղեկություն գտավ։