ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Ծառայությանդ մեջ օգտագործիր նոր գործիքը՝ «Վայելիր կյանքը հավիտյան»
Անչափ ուրախ ենք, որ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու համար նոր գրքույկ և գիրք ունենք։ Աղոթում ենք, որ Եհովան օրհնի ավելի շատ աշակերտներ պատրաստելու մեր ջանքերը (Մթ 28։18–20; 1Կթ 3։6–9)։ Իսկ ինչպե՞ս օգտագործենք այս նոր գործիքները։
«Վայելիր կյանքը հավիտյան» Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթացը ուսուցանելու նոր մեթոդներ է ներառում, ուստի ուսումնասիրությանը պատրաստվելիս ու այն անցկացնելիս առաջնորդվիր հետևյալ հիմնական սկզբունքներով։ *
-
Կարդացեք նյութը և քննարկեք հարցերը։
-
Ընթերցեք այն համարները, որոնց կողքին գրված է՝ «կարդացեք» կամ «կարդա», ապա ուսումնասիրողին օգնիր հասկանալ, թե ինչպես կարող է կիրառել դրանք։
-
Դիտեք տեսանյութերը ու դրանք քննարկեք՝ օգտագործելով նշված հարցերը։
-
Ձգտիր յուրաքանչյուր ուսումնասիրության ժամանակ մեկ դասն ամբողջությամբ քննարկել։
Ծառայության ժամանակ նախ առաջարկիր գրքույկը, որ հասկանաս, թե որքանով է մարդը հետաքրքրված (տես « Ինչպես առաջին զրույցի ժամանակ առաջարկել «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկը» շրջանակը)։ Եթե գրքույկը վերջացնելուց հետո մարդը ցանկանում է շարունակել դասընթացը, առաջարկիր գիրքը և քննարկումը սկսիր 4-րդ դասից։ Եթե ինչ-որ մեկի հետ ուսումնասիրություն ես անցկացնում «Սովորեցնում է մեզ» կամ «Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ» գրքով, ապա քննարկումները շարունակիր «Վայելիր կյանքը հավիտյան» գրքով։ Այս դեպքում որոշիր, թե որ դասից է հարկավոր սկսել։
ԴԻՏԻՐ «ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՔՈ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Այս նոր գրքից ի՞նչ կսովորի ուսումնասիրողը։
-
Այս տեսանյութը ինչո՞ւ արժե ցույց տալ նոր ուսումնասիրողին։
-
Ուսումնասիրողին կարող ես հորդորել, որ ի՞նչ նպատակների ձգտի հասնել (տես « Ամեն մասի գլխավոր մտքերը և նպատակները» աղյուսակը)։
^ պարբ. 4 ՆԿԱՏԻ ԱՌ։ Թեև «Բացահայտիր ավելին» բաժինը պարտադիր չէ քննարկել ամեն ուսումնասիրության ժամանակ, այնուամենայնիվ պատրաստվելիս կարդա և դիտիր յուրաքանչյուր նյութ։ Այդպես կկարողանաս կողմնորոշվել, թե հատկապես որ նյութը կհետաքրքրի և կօգնի ուսումնասիրողին։ Գրքի էլեկտրոնային տարբերակում յուրաքանչյուր տեսանյութի և հոդվածի համար հղում կա։
ԱՄԵՆ ՄԱՍԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՏՔԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ |
|||
---|---|---|---|
ԴԱՍԵՐ |
ԳԼԽԱՎՈՐ ՄՏՔԵՐ |
ՆՊԱՏԱԿՆԵՐ |
|
01–12 |
Աստվածաշունչն ինչպես կարող է օգնել քեզ, և ինչպես կարող ես ճանաչել այդ գրքի Հեղինակին։ |
Հորդորիր ուսումնասիրողին, որ կարդա Աստվածաշունչը, պատրաստվի յուրաքանչյուր դասին և մասնակցի ժողովի հանդիպումներին։ |
|
13–33 |
Աստված ինչ է արել մեզ համար, և ինչպես կարող ենք նրան հաճելի երկրպագություն մատուցել։ |
Քաջալերիր ուսումնասիրողին, որ ճշմարտությունը պատմի ուրիշներին ու դառնա քարոզիչ։ |
|
34–47 |
Աստված ինչ է ակնկալում իրեն երկրպագողներից։ |
Հորդորիր ուսումնասիրողին, որ կյանքը նվիրի Եհովային և մկրտվի։ |
|
48–60 |
Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ։ |
Սովորեցրու ուսումնասիրողին, թե ինչպես տարբերի ճիշտը սխալից և հոգևորապես առաջադիմի։ |