ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Ամուսնություն. հարատև միություն
Ամուր քրիստոնեական ընտանիքը Եհովային պատիվ է բերում, իսկ ամուսնուն և կնոջը՝ ուրախություն (Մկ 10։9)։ Որպեսզի քրիստոնյան ամուր ու երջանիկ ընտանիք ունենա, կողակից ընտրելիս պետք է առաջնորդվի աստվածաշնչյան սկզբունքներով։
Նախքան ինչ-որ մեկի հետ մտերմություն սկսելը սպասիր, որ քո «երիտասարդության ծաղկուն շրջանը» անցնի, քանի որ այդ ժամանակ սեռական ցանկությունները կարող են մթագնել դատողությունդ (1Կթ 7։36)։ Ճիշտ օգտագործիր ամուրիությանդ տարիները. ամրացրու փոխհարաբերություններդ Աստծու հետ և քրիստոնեական հատկություններ զարգացրու։ Դա կօգնի, որ հետագայում հաջող ամուսնություն ունենաս։
Նախքան ամուսնանալու որոշում կայացնելը ժամանակ հատկացրու և ճանաչիր դիմացինիդ «սրտի ծածուկ մարդը» (1Պտ 3։4)։ Եթե լուրջ կասկածներ առաջանան, քննարկեք դրանք միասին։ Ինչպես մարդկային բոլոր փոխհարաբերություններում, ընտանեկան կյանքում էլ պետք է ավելի շատ կենտրոնանալ տալու, ոչ թե ստանալու վրա (Փպ 2։3, 4)։ Եթե նախքան ամուսնանալը սովորես կիրառել աստվածաշնչյան սկզբունքները, լավ հիմք կդնես երջանիկ ամուսնության համար։
ԴԻՏԻՐ «ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ — ՄԱՍ 3։ «ՀԱՇՎԻՐ ԾԱԽՍԸ»» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Ինչպե՞ս զարգացան քրոջ և Շեյնի փոխհարաբերությունները։
-
Մտերմության շրջանում ի՞նչ նկատեց քույրը։
-
Ծնողներն ինչպե՞ս օգնեցին նրան, և նա ի՞նչ խելամիտ որոշում կայացրեց։