Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ֆինանսական խնդիրների բախվելիս մի՛ կորցրեք ձեր վստահությունը

Ֆինանսական խնդիրների բախվելիս մի՛ կորցրեք ձեր վստահությունը

Այս վերջին օրերում կյանքը լի է խնդիրներով։ Որքան մոտենանք այս համակարգի վերջին, այնքան կշատանան դժվարությունները։ Երբեմն գուցե կարիքի մեջ հայտնվենք (Ամբ 3։16–18)։ Ի՞նչը կօգնի, որ ֆինանսական դժվարությունների բախվելիս չհուսալքվենք։ Պետք է շարունակենք վստահել մեր Աստծուն՝ Եհովային։ Նա խոստացել է հոգ տանել իր ծառաների մասին և կկարողանա ցանկացած իրավիճակում հոգալ մեր առաջնային կարիքները (Սղ 37։18, 19; Եբ 13։5, 6

Ինչ կարող ես անել

  • Ջերմեռանդորեն աղոթիր Եհովային, որ առաջնորդություն ու իմաստություն տա և օգնի քեզ (Սղ 62։8

  • Պատրաստ եղիր անելու նույնիսկ այնպիսի գործ, որը նախկինում չես արել (g 1/10, էջ 8–9, շրջանակներ

  • Ունեցիր լավ հոգևոր գրաֆիկ. ամեն օր ընթերցիր Աստվածաշունչը, հաճախիր ժողովի հանդիպումներին և մասնակցիր ծառայությանը։

ԴԻՏԻՐ «ԿԱՌՈՒՑԵՔ ԱՅՆՊԻՍԻ ՏՈՒՆ, ՈՐԸ ԿԱՆԳՈՒՆ ԿՄՆԱ — «ԲԱՎԱՐԱՐՎԵՔ ԵՂԱԾՈՎ»» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Որոշ ընտանիքներ ի՞նչ դժվարությունների են բախվել։

  • Ո՞րն է ամենակարևոր բանը կյանքում։

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց, ովքեր ֆինանսական դժվարություններ ունեն։