Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Եհովան փրկում է նրանց, ովքեր ոգով փշրված են

Եհովան փրկում է նրանց, ովքեր ոգով փշրված են

Բոլորս էլ երբեմն տխրում ենք ու ցավ զգում։ Սակայն դա հոգևոր թուլության նշան չէ։ Եհովան հայտնել է, որ նույնիսկ ինքն է երբեմն ցավ զգում ու տխրում (Ծն 6։5, 6)։ Իսկ ի՞նչ անենք, եթե հաճախ ենք պարուրվում տխրությամբ ու վհատությամբ կամ էլ նման զգացումներ միշտ ենք ունենում։

Օգնության համար Եհովային դիմիր։ Եհովայի համար կարևոր է մեր մտային և զգացական առողջությունը։ Նա լավ գիտի, թե երբ ենք ուրախ ու երբ՝ տխուր։ Նաև հասկանում է, թե ինչու ենք այսպես կամ այնպես մտածում ու զգում (Սղ 7։9բ)։ Եվ որ ամենակարևորն է, նա հոգ է տանում մեր մասին և ուզում է օգնել, որ հաղթահարենք տխրության զգացումը և նույնիսկ դեպրեսիան (Սղ 34։18

Պաշտպանիր միտքդ։ Բացասական զգացումները կարող են ազդել մեր ուրախության, ինչպես նաև Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունների վրա։ Ուստի լավ կլինի, որ պաշտպանենք մեր սիրտը՝ մեր ողջ ներքին անձնավորությունը (Առ 4։23

ԴԻՏԻՐ «ԻՆՉՊԵՍ ԵՆ ՄԵՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՉՆԱՅԱԾ ԴԵՊՐԵՍԻԱՅԻՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Նիկին ի՞նչ գործնական քայլեր արեց, որ դուրս գա դեպրեսիայից։

  • Ինչո՞ւ Նիկին մտածեց, որ պետք է դիմի բժշկի օգնությանը (Մթ 9։12

  • Նիկին օգնության համար ինչպե՞ս վստահեց Եհովային։