ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Ճնշումների ենթարկվելիս ապավինիր Եհովային
Ճնշումները կարող են զգացական ու ֆիզիկական ցավ պատճառել մեզ։ Հավատի համար հալածվելիս նույնիսկ կարող ենք հոգևոր առումով վնասվել, եթե տրվենք վախերին։ Ինչպե՞ս կարող ես պաշտպանվել ճնշումներից։
Եհովայի բազմաթիվ ծառաներ կարողացել են հաղթահարել ճնշումները՝ ապավինելով նրան (Սղ 18։17)։ Օրինակ՝ Եսթերը հայտնեց չար Համանի նենգ ծրագրի մասին (Եսթ 7։1-6)։ Իսկ մինչ այդ նա ցույց տվեց, որ ապավինում է Եհովային՝ ծոմ պահելով (Եսթ 4։14-16)։ Եհովան օրհնեց Եսթերի քայլերը և պաշտպանեց նրան ու իր ժողովրդին։
Սիրելի՛ պատանի, եթե ճնշումների ես ենթարկվում, օգնության համար Եհովային դիմիր, խնդրիդ մասին խոսիր մի հասուն անհատի, օրինակ՝ ծնողիդ հետ։ Վստահ եղիր, որ Եհովան քեզ էլ կօգնի, ինչպես օգնեց Եսթերին։ Ուրիշ ի՞նչ կարող ես անել, որ հաղթահարես բուլիինգը (ճնշումներն ու ծաղրուծանակը)։
ԴԻՏԻՐ «ԻՄ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔԸ— ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԱԴՐԵՄ ԲՈՒԼԻԻՆԳԻՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Պատանիները ի՞նչ կարող են սովորել Չարլիի ու Ֆերինի օրինակից։
-
Ծնողներն ի՞նչ կարող են սովորել Չարլիի ու Ֆերինի ասածներից, երբ օգնում են իրենց երեխաներին դիմանալ բուլիինգին։