ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Հովիվներ, որոնք գործում են հօգուտ Եհովայի ժողովրդի
Շատ մարդիկ չեն վստահում նրանց, ովքեր իշխանություն ունեն։ Այդ վերաբերմունքի պատճառը հասկանալի է։ Պատմությունը ցույց է տալիս, որ մարդիկ իրենց իշխանությունը հօգուտ իրենց են օգտագործում (Մք 7։3)։ Որքան ուրախ ենք, որ Եհովան սովորեցնում է ժողովի երեցներին իրենց իշխանությունը գործի դնել հօգուտ իր ժողովրդի (Եսթ 10։3; Մթ 20։25, 26)։
Ի տարբերություն նրանց, ովքեր իշխանություն ունեն այս աշխարհում, երեցները Եհովայի ու նրա ժողովրդի հանդեպ սիրուց մղված են վերակացություն անում (Հվ 21։16; 1Պտ 5։1-3)։ Հետևելով Հիսուսի առաջնորդությանը՝ այս հովիվները օգնում են յուրաքանչյուր քարոզչի, որ իրեն Եհովայի ընտանիքի մի մասը զգա և մտերիմ մնա նրա հետ։ Նրանք պատրաստ են օգնության հասնել ու քաջալերել Եհովայի գառներին, ինչպես նաև աջակցել նրանց, երբ հրատապ բուժօգնության կարիք է առաջանում, կամ էլ աղետ է լինում։ Եթե օգնության կարիք ունես, անկաշկանդ դիմիր ձեր ժողովի երեցներից մեկին (Հկ 5։14)։
ԴԻՏԻՐ «ԵՐԵՑՆԵՐԸ ՍԻՐԱՌԱՏ ՀՈՎԻՎՆԵՐ ԵՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Երեցների աջակցությունը ինչպե՞ս օգնեց Մարիանային։
-
Երեցների աջակցությունը ինչպե՞ս օգնեց Էլիասին։
-
Այս տեսանյութը դիտելուց հետո ի՞նչ ես զգում երեցների կատարած աշխատանքի հանդեպ։