Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հոկտեմբերի 7-13

ՍԱՂՄՈՍՆԵՐ 92-95

Հոկտեմբերի 7-13

Երգ 84 և աղոթք | Բացման խոսք (1ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

1. Եհովային ծառայելը կյանքի լավագույն ուղին է

(10ր)

Եհովան արժանի է, որ ծառայենք իրեն (Սղ 92։1, 4; w18.04, էջ 26, պրբ. 5

Նա իր ժողովրդին տալիս է խորաթափանցություն, օգնում է որոշումներ կայացնել և երջանիկ լինել (Սղ 92։5; w18.11, էջ 20, պրբ. 8

Եհովան թանկ է գնահատում նրանց, ովքեր ծառայում են իրեն նույնիսկ տարեց հասակում (Սղ 92։12-15; w20.01, էջ 19, պրբ. 18

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Ի՞նչն է ինձ խանգարում, որ անձս նվիրեմ Եհովային ու մկրտվեմ»։

2. Հոգևոր գանձեր

(10ր)

  • Սղ 92։5— Այս համարում ինչպե՞ս է նկարագրվում Եհովայի իմաստությունը (cl, էջ 176, պրբ. 18

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(4ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Զրույցն այնպես զարգացրու, որ զրուցակցիդ կարողանաս հայտնել, թե որպես Աստվածաշունչ ուսուցանող ինչ գործ ես անում (lmd, դաս 5, կետ 3

5. Զարգացրու հետաքրքրությունը

(3ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկիր հետաքրքրություն ցույց տված մարդուն, ով նախկինում հրաժարվել է այդ առաջարկից (lmd, դաս 8, կետ 4

6. Օգնիր աշակերտ դառնալ

(5ր) Քննարկում Աստվածաշունչ ուսումնասիրողի հետ, ով չի առաջադիմում (lmd, դաս 12, կետ 5

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 5

7. Երբ պատանիները անհանգստության զգացում են ունենում։

(15ր) Քննարկում

Եհովային պաշտողները զերծ չեն անհանգստություններից։ Օրինակ՝ Դավիթ թագավորը իր կյանքի տարբեր շրջաններում անհանգստության զգացում է ունեցել։ Այսօր մեր հավատակիցներից շատերն էլ են ունենում այդպիսի զգացումներ (Սղ 13։2; 139։23)։ Ցավոք, պատանիները բացառություն չեն։ Երբեմն անհանգստություն կարող են պատճառել առօրյա գործերը։ Օրինակ՝ դպրոց գնալը կամ ժողովի հանդիպումներին մասնակցելը գուցե ճնշող թվան։ Անհանգստության զգացումը կարող է նույնիսկ տագնապի նոպա կամ ինքնասպանության մասին մտքեր առաջացնել։

Պատանինե՛ր, եթե երբևէ անհանգստության պատճառով նման զգացումներ ունենաք, խոսեք այդ մասին ծնողի կամ մեկ այլ հասուն անհատի հետ։ Նաև աղոթքի միջոցով Եհովայից օգնություն խնդրեք (Փպ 4։6)։ Նա կօգնի ձեզ (Սղ 94։17-19; Ես 41։10)։ Ուշադրություն դարձնենք Սթինգի օրինակին։

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Եհովան հոգ տարավ իմ մասին»։ Հետո ներկաներին հարցրու։

• Աստվածաշնչյան ո՞ր համարը օգնեց Սթինգին և ինչպե՞ս։

• Ինչպե՞ս Եհովան հոգ տարավ նրա մասին։

Ծնողնե՛ր, դուք կարող եք օգնել ձեր երեխաներին հաղթահարել անհանգստության զգացումը։ Համբերությամբ լսեք նրանց, արտահայտեք ձեր սերը և վստահեցրեք, որ Եհովան սիրում է նրանց (Տիտ 2։4; Հկ 1։19)։ Ապավինեք Եհովային, ով կտա անհրաժեշտ մխիթարությունն ու ուժը՝ ձեր երեխաներին աջակցելու համար։

Գուցե տեղյակ չլինենք, որ ժողովում ինչ-որ մեկը պայքարում է սուր տագնապային խանգարման դեմ, կամ չհասկանանք, թե ինչ է զգում։ Սակայն կարող ենք օգնել, որ ժողովում բոլորը իրենց սիրված և ընդունված զգան (Առ 12։25; Եբ 10։24

8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

Եզրափակիչ խոսք (3ր) | Երգ 81 և աղոթք