Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Սեպտեմբերի 16-22

ՍԱՂՄՈՍՆԵՐ 85-87

Սեպտեմբերի 16-22

Երգ 41 և աղոթք | Բացման խոսք (1ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

1. Աղոթքը օգնում է մեզ դիմանալ

(10ր)

Եհովային խնդրիր, որ քեզ ուրախություն տա (Սղ 86։4

Խնդրիր Եհովային, որ օգնի քեզ իրեն հավատարիմ մնալ (Սղ 86։11, 12; w12 5/15, էջ 25, պրբ. 10

Համոզված եղիր, որ Եհովան կպատասխանի աղոթքներիդ (Սղ 86։6, 7; w23.05, էջ 13, պրբ. 17-18


ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Երբ դժվարությունների մեջ եմ, աղոթքներս ավելի հաճախ ու ավելի երկա՞ր են» (Սղ 86։3

2. Հոգևոր գանձեր

(10ր)

  • Սղ 86։11— Ի՞նչ է Դավթի աղոթքը հայտնում մեզ մարդու սրտի վերաբերյալ (it-1, էջ 1058, պրբ. 5

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(3ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Առաջարկիր Աստվածաշնչի ուսումնասիրություն (lmd, դաս 3, կետ 5

5. Զարգացրու հետաքրքրությունը

(4ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկիր այն անհատին, ով նախորդ զրույցի ժամանակ ասել է, որ ինքը անհանգստացած է ընթացիկ որևէ իրադարձության պատճառով (lmd, դաս 7, կետ 4

6. Օգնիր աշակերտ դառնալ

(5ր) lff, դաս 15, կետ 5։ Ուսումնասիրողիդ հետ պայմանավորվիր, թե ինչպես է անցկացվելու հաջորդ ուսումնասիրությունը, որին ֆիզիկապես ներկա չես լինելու (lmd, դաս 10, կետ 4

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 83

7. «Մի՛ հանձնվիր»

(5ր) Քննարկում։

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, հետո ներկաներին հարցրու.

  • Երբեմն ինչո՞ւ ենք ծառայության ժամանակ թևաթափ լինում։

  • Ինչո՞ւ չպետք է հանձնվենք։

8. Շարունակիր Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկել։

(10ր) Քննարկում

Այս ամսվա հատուկ քարոզարշավի ժամանակ կարողացե՞լ ես Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկով։ Եթե այո, ապա դու պետք է որ շատ ուրախ լինես։ Հավանաբար դա մյուսներին էլ է ուրախացրել։ Մյուս կողմից, եթե դեռ չես սկսել Աստվածաշնչի ուսումնասիրություն, գուցե մտածես. «Ջանքերս արժեք ունե՞ն»։ Ի՞նչ կարող ես անել, որ չընկճվես Աստվածաշնչի ուսումնասիրություն չունենալու պատճառով։

Դիտեք ԲԵՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ ««Մենք մեզ երաշխավորում ենք իբրև Աստծու ծառաների»՝ համբերություն դրսևորելով— Երբ քարոզում ենք»։ Հետո ներկաներին հարցրու։

  • Ինչպե՞ս կարող են 2 Կորնթացիներ 6։4, 6-ը օգնել քեզ, եթե ծառայությունդ մի օր անարդյունք թվա։

  • Ի՞նչ փոփոխություններ կարող ես անել, եթե կարծում ես, որ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու ջանքերդ ապարդյուն են։

Հիշիր, որ մեր ուրախությունը կախված չէ նրանից, թե Աստվածաշնչի քանի ուսումնասիրություն ունենք։ Իրականում մեզ ուրախացնում է այն բանի գիտակցումը, որ Եհովան գոհ է մեր գործադրած ջանքերից (Ղկ 10։17-20)։ Շարունակիր այս հատուկ քարոզարշավին մասնակցել ամբողջ սրտով՝ «իմանալով, որ Տիրոջը մատուցվող քո ծառայության մեջ քո աշխատանքը զուր չէ» (1Կթ 15։58

9. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

Եզրափակիչ խոսք (3ր) | Երգ 39 և աղոթք