Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Սեպտեմբերի 2-8

ՍԱՂՄՈՍՆԵՐ 79-81

Սեպտեմբերի 2-8

Երգ 29 և աղոթք | Բացման խոսք (1ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

1. Ցույց տուր սերդ Եհովայի փառահեղ անվան հանդեպ

(10ր)

Մի՛ արա բաներ, որոնք կանարգեն Եհովային (Սղ 79։9; w17.02, էջ 9, պրբ. 5

Կանչիր Եհովայի անունը (Սղ 80։18; ijwbv 3, պրբ. 4-5

Եհովան առատորեն վարձատրում է նրանց, ովքեր հնազանդվելով իրենց սերն են ցույց տալիս իր անվան հանդեպ (Սղ 81։13, 16

Որպեսզի մեր վարքը փառք բերի Եհովայի անվանը, պետք է բոլորին ասենք, որ Եհովայի վկա ենք

2. Հոգևոր գանձեր

(10ր)

  • Սղ 80։1— Ինչո՞ւ է Հովսեփի անունը երբեմն օգտագործվում Իսրայելի բոլոր ցեղերի փոխարեն (it-2, էջ 111

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(1ր) ՏՆԵՏՈՒՆ։ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկիր (lmd, դաս 4, կետ 4

5. Զրույց սկսիր

(3ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկիր (lmd, դաս 4, կետ 3

6. Զրույց սկսիր

(2ր) ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկիր (lmd, դաս 3, կետ 3

7. Զարգացրու հետաքրքրությունը

(5ր) ՏՆԵՏՈՒՆ։ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկիր մեկին, ով նախկինում հրաժարվել է այդ առաջարկից (lmd, դաս 8, կետ 3

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 10

8. «Նրանք կսրբացնեն իմ անունը»։

(15ր) Քննարկում

Սատանան Եդեմի պարտեզում պախարակեց Եհովայի անունը։ Այդ պահից սկսած՝ Եհովայի անվան արդարացումը դարձավ բոլոր բանական էակներին առնչվող ամենակարևոր հարցը։

Անդրադառնանք մի քանի սարսափելի ստերի, որոնք Սատանան տարածել է Եհովայի մասին։ Նա Աստծուն մեղադրում է դաժան ու սիրուց զուրկ ղեկավար լինելու մեջ (Ծն 3։1-6; Հոբ 4։18, 19)։ Սատանան պնդում է, որ Եհովայի ծառաները իրականում չեն սիրում նրան (Հոբ 2։4, 5)։ Նա նույնիսկ միլիոնավոր մարդկանց ստիպել է հավատալ, որ Եհովան չէ մեզ շրջապատող գեղեցիկ բնաշխարհի Ստեղծիչը (Հռ 1։20, 21

Այս ստերը ի՞նչ զգացումներ են քո մեջ արթնացնում։ Հավանաբար ուզում ես պաշտպանել Եհովայի անունը։ Նա գիտեր, որ իր ծառաները ցանկանալու էին սրբացնել իր անունը (համեմատիր Ես 29։23)։ Իսկ դու ինչպե՞ս կարող ես դա անել։

  • Օգնիր ուրիշներին ճանաչել ու սիրել Եհովային (Հվ 17։25, 26)։ Պատրաստ եղիր ապացուցելու, որ Աստված գոյություն ունի, ինչպես նաև պատմելու նրա սքանչելի հատկությունների մասին (Ես 63։7

  • Սիրիր Եհովային քո ամբողջ սրտով (Մթ 22։37, 38)։ Հնազանդվիր Եհովայի պատվիրաններին ոչ միայն այն պատճառով, որ դրանք քո օգտին են ծառայում, այլ քանի որ ուզում ես ուրախացնել նրան (Առ 27։11

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Սերը երբեք չի վերջանում՝ չնայած... Դպրոցի՝ Աստծուց օտարացած միջավայրին»։ Հետո ներկաներին հարցրու.

  • Արիելն ու Դիեգոն ինչպե՞ս պաշտպանեցին Եհովայի անունը։

  • Ի՞նչը նրանց մղեց պաշտպանելու Եհովայի անունը։

  • Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել նրանց։

9. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

Եզրափակիչ խոսք (3ր) | Երգ 90 և աղոթք