Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մատուցումներ

Մատուցումներ

ԴԻՏԱՐԱՆ

Հարց։ Բոլորս էլ մխիթարության կարիք ենք ունենում։ Սակայն որտե՞ղ կարող ենք գտնել այն։

Աստվածաշնչյան համար։ 2Կթ 1։3, 4

Առաջարկ։ «Դիտարանի» այս համարում խոսվում է այն մասին, թե Աստված ինչպես է մխիթարում։

ԴԻՏԱՐԱՆ (վերջին էջ)

Հարց։ Որոշ մարդիկ կարծում են, թե Աստծու Թագավորությունը սրտի վիճակ է։ Ուրիշներն էլ մտածում են, որ երբ մարդկային ջանքերի շնորհիվ ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատվի, դա կնշանակի, որ եկել է Աստծու Թագավորությունը։ Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։

Աստվածաշնչյան համար։ Դն 2։44

Առաջարկ։ Ըստ Աստվածաշնչի՝ Աստծու Թագավորությունը իրական կառավարություն է։ Այս հոդվածում խոսվում է նաև այլ բաների մասին, որ Աստվածաշունչը սովորեցնում է Աստծու Թագավորության վերաբերյալ։

ՍՈՎՈՐԵՑՐՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Հարց։ Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե արդյոք Աստված հոգ տանում է մեր մասին։

Աստվածաշնչյան համար։ 1Պտ 5։7

Ճշմարտություն։ Աստված հորդորում է մեզ աղոթել իրեն, քանի որ նա հոգ է տանում մեր մասին։

ՔՈ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

Նախորդ օրինակների հիման վրա պատրաստիր քո մատուցումը։