Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Խուսափիր այս ծուղակներից Աստվածաշնչի ուսումնասի

րություն անցկացնելիս

Խուսափիր այս ծուղակներից Աստվածաշնչի ուսումնասի

րություն անցկացնելիս

Շատ մի՛ խոսիր։ Մի՛ մտածիր, որ դու պետք է ամեն ինչ բացատրես։ Հիսուսը հարցեր էր տալիս, որ օգնի մարդկանց մտածելու և ճիշտ եզրահանգման գալու (Մթ 17։24–27)։ Հարցերը նպաստում են, որ ուսումնասիրությունն աշխույժ անցնի, և օգնում են քեզ որոշելու, թե ուսումնասիրողը ինչն է հասկանում և ինչին է հավատում (be, 253, պրբ. 3, 4)։ Հարց տալուց հետո համբերությամբ սպասիր, որ նա պատասխանի։ Եթե նա սխալ պատասխան տա, ճիշտ պատասխանն ասելու փոխարեն՝ լրացուցիչ հարցեր տուր, որ օգնես նրան ճիշտ եզրահանգման գալու (be, 238, պրբ. 1, 2)։ Խոսքիդ տեմպը պետք է այնպիսին լինի, որ ուսումնասիրողը կարողանա պարզ հասկանալ ասելիքդ (be, 230, պրբ. 4

Մի՛ բարդացրու։ Մի՛ պատմիր այն ամենն, ինչ գիտես տվյալ թեմայի մասին (Հվ 16։12)։ Կենտրոնացիր պարբերության գլխավոր մտքի վրա (be, 226, պրբ. 4, 5)։ Մանրամասները, անգամ եթե դրանք հետաքրքիր են, կարող են ուսումնասիրողի ուշադրությունը շեղել գլխավոր մտքերից (be, 235, պրբ. 3)։ Երբ նա հասկանա գլխավոր միտքը, քննարկիր հաջորդ պարբերությունը։

Պարզապես գիտելիքներ մի՛ փոխանցիր։ Մեր նպատակն է հասնել անհատի սրտին և ոչ թե պարզապես գիտելիքներ փոխանցել (Ղկ 24։32)։ Ուսումնասիրողի ուշադրությունը կենտրոնացրու տվյալ դասի գլխավոր աստվածաշնչյան համարների վրա (2Կթ 10։4; Եբ 4։12; be, էջ 144, պրբ. 1–3)։ Պարզ օրինակներ բեր (be, էջ 245, պրբ. 2–4)։ Հաշվի առ Աստվածաշունչ ուսումնասիրողի դժվարություններն ու համոզմունքները և տվյալ դասը հարմարեցրու նրա կարիքներին։ Այսպիսի հարցեր տուր՝ ի՞նչ ես մտածում այստեղ գրվածի վերաբերյալ, ի՞նչ է սա սովորեցնում մեզ Եհովայի մասին, քո կարծիքով՝ այս խորհուրդը կիրառելը ի՞նչ օգուտ կտա (be, էջ 238, պրբ. 3–5; էջ 259, պրբ. 1