Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՍԱՂՄՈՍ 119

«Եհովայի օրենքի մեջ քայլիր»

«Եհովայի օրենքի մեջ քայլիր»

Եհովայի օրենքի մեջ քայլել նշանակում է պատրաստակամորեն ենթարկվել նրա առաջնորդությանը։ Աստվածաշնչում բազմաթիվ մարդկանց օրինակներ կան, ովքեր, սաղմոսերգուի նման, հետևել են Եհովայի օրենքին և ապավինել են նրան։

Իսկական երջանկությունը կախված է Աստծու օրենքի մեջ քայլելուց

119։1–8

Հեսուն ցույց տվեց, որ լիովին ապավինում է Եհովայի առաջնորդությանը։ Նա գիտեր, որ երջանիկ ու հաջողակ լինելու համար պետք է ամբողջ սրտով ապավինի Եհովային։

Աստծու Խոսքը քաջություն է տալիս մեզ, որ դիմագրավենք կյանքի խնդիրները

119։33–40

Դժվար հանգամանքներում Երեմիան քաջություն դրսևորեց և ապավինեց Եհովային։ Նա պարզ կյանքով էր ապրում և մինչև վերջ մնաց իր նշանակման մեջ։

Աստծու Խոսքի վրա հիմնված ճշգրիտ գիտելիքները վստահություն են տալիս մեզ, որ քարոզենք

119։41–48

Պողոսը անվախորեն բարի լուրը հայտնում էր բոլորին։ Երբ նա խիզախորեն քարոզում էր Ֆելիքս կառավարչին, լիովին վստահ էր, որ Եհովան կօգնի իրեն։

Որտե՞ղ կարիք ունեմ ավելի մեծ վստահությամբ վկայություն տալու ուրիշներին

  • Դպրոց

  • Աշխատանք

  • Ընտանիք

  • Այլ