Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Եթե երեխա է բացում դուռը

Եթե երեխա է բացում դուռը

Եթե երեխա է բացում դուռը, մենք պետք է խնդրենք, որ կանչի ծնողներին, որպեսզի նրանց հետ զրուցենք։ Դա հարգանքի դրսևորում կլինի գլխավորության հանդեպ (Առ 6։20)։ Եթե երեխան մեզ ներս է հրավիրում, մենք չպետք է համաձայնենք։ Եթե հնարավոր չէ զրուցել ծնողների հետ, մենք պետք է գանք մեկ ուրիշ անգամ։

Իսկ եթե դուռը բացում է պատանի, որի 16 տարին արդեն բոլորել է, նույնպես տեղին կլինի խնդրել, որ կանչի ծնողներին։ Եթե հնարավոր չէ զրուցել ծնողների հետ, կարող ենք հարցնել, թե արդյոք նրա ծնողները թույլ են տալիս նրան, որ ինքը ընտրի՝ ինչ կարդա։ Եթե թույլ են տալիս, կարող ենք նրան գրականություն առաջարկել և նրա ուշադրությունը հրավիրել jw.org կայքի վրա։

Երբ վերայցելենք հետաքրքրություն ցույց տված պատանուն, պետք է խնդրենք, որ կանչի իր ծնողներին։ Դա հնարավորություն կտա մեզ բացատրելու նրանց մեր այցելության նպատակը և ցույց տալու ընտանիքների համար Աստվածաշնչում տեղ գտած վստահարժան և հուսալի խորհուրդները (Սղ 119։86, 138)։ Ծնողների հանդեպ հարգանք և ուշադրություն ցույց տալով՝ լավ վկայություն կտանք և գուցե ուրիշ հնարավորություններ էլ ունենանք բարի լուրի մասին խոսելու այդ ընտանիքի հետ (1Պտ 2։12