ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. զրույց սկսենք, ինչը վկայություն տալու հնարավորություն կստեղծի
Հիսուսը կարողացավ ոչ պաշտոնական վկայություն տալ սամարացի կնոջը, քանի որ նրա հետ անկաշկանդ զրույց սկսեց։ Ինչպե՞ս կարող ենք բարելավել մեր հմտությունները անծանոթների հետ զրույց սկսելու հարցում։
-
Եղիր բարեհամբույր և խոսիր մարդկանց հետ։ Օրինակ՝ Հիսուսը թեև հոգնած էր, բայց խոսեց կնոջ հետ։ Նա սկսեց զրուցել՝ պարզապես ջուր խնդրելով։ Դու էլ կարող ես սկզբում ջերմորեն ողջունել անհատին, հետո թերևս խոսել եղանակից կամ էլ վերջերս տեղի ունեցած որևէ դեպքից։ Հիշիր, որ սկզբում քո նպատակը պարզապես զրույց սկսելն է, ուստի խոսիր ցանկացած թեմայով, որը գուցե հետաքրքրի տվյալ անհատին։ Եթե նա չի արձագանքում, խնդիր չէ։ Փորձիր զրույց սկսել մեկ ուրիշի հետ։ Եհովայից քաջություն խնդրիր (Նեմ 2։4; Գրծ 4։29)։
-
Ուշադիր եղիր և հարմար առիթի դեպքում խոսիր բարի լուրի մասին, բայց մի՛ շտապիր։ Թող զրույցն իր բնական հունով ընթանա։ Եթե արհեստականորեն թեման փոխես, անհատը գուցե լարվի և դադարեցնի զրույցը։ Նույնիսկ եթե չստացվի վկայություն տալ, մի՛ վհատվիր։ Եթե լարվում ես բարի լուրի մասին խոսելու մտքից, փորձիր զրույց սկսել առանց վկայություն տալու նպատակի։ [Դիտեք և քննարկեք տեսանյութ 1-ը]
-
Փորձիր վկայություն տալու առիթ ստեղծել՝ անկեղծորեն որևէ միտք նշելով քո հավատի մասին, ինչը գուցե զրուցակցիդ մղի հարցեր տալու։ Հիսուսը հետաքրքրություն առաջացնող մտքեր նշեց, որոնք մղեցին կնոջը հարցեր տալու։ Եվ երբ նա սկսեց խոսել բարի լուրի մասին, ըստ էության, պարզապես պատասխանեց այդ կնոջ հարցերին։ [Դիտեք և քննարկեք տեսանյութ 2-ը, հետո՝ տեսանյութ 3-ը]