Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀՈՎՀԱՆՆԵՍ 5, 6

Հետևիր Հիսուսին ճիշտ մղումներով

Հետևիր Հիսուսին ճիշտ մղումներով

6։9–11, 25–27, 54, 66–69

Երբ Հիսուսն այնպիսի բաներ ասաց, որ աշակերտները դժվարացան հասկանալ, նրանցից ոմանք գայթակղվեցին և այլևս չէին շրջում նրա հետ։ Ընդամենը մեկ օր առաջ Հիսուսը հրաշքով կերակրել էր նրանց՝ փաստելով, որ Աստծուց ստացած զորություն ունի։ Այդ դեպքում ինչո՞ւ նրանք գայթակղվեցին։ Ըստ ամենայնի, պատճառն այն էր, որ նրանք եսասիրական մղումներով էին հետևում Հիսուսին։ Նրանք Հիսուսի հետ ընկերակցում էին նյութական շահ ձեռք բերելու նպատակով։

Յուրաքանչյուրս պետք է ինքն իրեն հարցնի. «Ինչո՞ւ եմ հետևում Հիսուսին։ Գլխավոր պատճառը այսօր և ապագայում օրհնություններ ունենա՞լն է, թե՞ այն, որ սիրում եմ Եհովային և ցանկանում եմ հաճեցնել նրան»։

Ինչո՞ւ գուցե գայթակղվենք, եթե Եհովային ծառայում ենք գլխավորաբար հետևյալ պատճառներով՝

  • մեզ համար հաճելի է լինել Աստծու ժողովրդի մեջ

  • ցանկանում ենք ապրել դրախտում