ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Քո տարածքի բնակիչներին հրավիրիր Հիշատակի երեկոյին
Քարոզարշավի ընթացքում, որը սկսվելու է փետրվարի 27-ից, հրավիրելու ենք հնարավորինս շատ մարդկանց մեզ հետ նշելու Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն։ Նաև պետք է շարունակենք այցելել այն մարդկանց, ովքեր հետաքրքրությունն են ցուցաբերել։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՆԵԼ
ՄԱՏՈՒՑՈՒՄ ԱՐԱ
«Մենք հրավիրում ենք ձեզ ներկա լինելու մի շատ կարևոր միջոցառման։ Մարտի 23-ին միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում հավաքվելու են՝ նշելու Հիսուս Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն և լսելու Աստվածաշնչի վրա հիմնված ելույթ այն մասին, թե ինչպես նրա մահը կարող է օգուտներ բերել մեզ։ Այս հրավիրատոմսում գրված է այդ հանդիպման ժամը և վայրը։ Ուրախ կլինենք, եթե կարողանաք գալ»։
Եթե անհատը հետաքրքրություն է ցույց տալիս...
-
ԱՌԱՋԱՐԿԻՐ «ԴԻՏԱՐԱՆԸ»
Վերայցելության հիմք նախապատրաստիր։
-
ՑՈՒՅՑ ՏՈՒՐ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈՅԻ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Վերայցելության հիմք նախապատրաստիր։
Վերայցելելիս կարող ես...
-
ՑՈՒՅՑ ՏԱԼ «ԻՆՉՈ՞Ւ ԱՐԺԵ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Հետո առաջարկիր Աստվածաշունչը ուսումնասիրելու ձեռնարկ։
-
ԱՌԱՋԱՐԿԵԼ «Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԻՐԱԿԱՆՈՒՄ» ԳԻՐՔԸ
Լրացուցիչ տեղեկություն ներկայացրու Հիշատակի երեկոյի մասին՝ օգտվելով 206–208 էջերից։ Հետո առաջարկիր գիրքը։
-
ԱՌԱՋԱՐԿԵԼ «ԼՍԻՐ ԱՍՏԾՈՒՆ» ԳՐՔՈՒՅԿԸ
Քննարկիր Քրիստոսի մահվան նշանակությունը՝ օգտվելով 18–19 էջերից։ Հետո առաջարկիր գրքույկը։