Մատուցումներ
ԱՐԹՆԱՑԵ՛Ք
Հարց։ Տեղեկությունների համաձայն՝ պատանիների շրջանում դեպրեսիայի ախտորոշման դեպքերի թիվն արագորեն աճում է։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է պայքարել այդ խնդրի դեմ։
Առաջարկ։ Այս ամսագրում կան գործնական խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարող են պատանիները պայքարել դեպրեսիայի դեմ, և թե ինչ կարող են անել ծնողները նրանց օգնելու համար։
ՍՈՎՈՐԵՑՐՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Հարց։ Ո՞րն է ընտանեկան երջանկության գաղտնիքը։
Աստվածաշնչյան համար։ Եփ 5։33
Ճշմարտություն։ Ընտանիքը երջանիկ է լինում, երբ կողակիցները սեր ու հարգանք են դրսևորում միմյանց հանդեպ։
ԿՅԱՆՔԻ ԾԱԳՈՒՄԸ. ՀԻՆԳ ՀԱՐՑ, ՈՐ ԱՐԺԵ ՔՆՆԵԼ (lf )
Հարց։ Ձեր կարծիքով՝ ինչի՞ վրա պետք է հիմնված լինի մարդու տեսակետը կարևոր հարցերի, օրինակ՝ կյանքի ծագման վերաբերյալ։
Աստվածաշնչյան համար։ Եբ 11։1
Առաջարկ։ Ինչպես նշվեց այս համարում, խելամիտ կլինի համոզմունքները հիմնել «ակնհայտ ապացույցների» վրա։ Այս գրքույկում քննարկվում է հինգ կարևոր հարց և նշվում է, թե ինչ են ցույց տալիս հավաստի փաստերը։
ՔՈ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ
Նախորդ օրինակների հիման վրա պատրաստիր քո մատուցումը