Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Խելամտորեն օգտագործենք աստվածաշնչյան գրականությունը

Խելամտորեն օգտագործենք աստվածաշնչյան գրականությունը

Հիսուսը պատվիրել է. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մթ 10։8)։ Մենք հետևում ենք այս հստակ պատվերին և մարդկանցից գումար չենք պահանջում Աստվածաշնչի կամ աստվածաշնչյան գրականության համար (2Կթ 2։17)։ Այդուհանդերձ, պետք է հիշենք, որ այդ հրատարակությունները պարունակում են անգին ճշմարտություններ Աստծու Խոսքից։ Նաև մեծ ջանքեր և նյութական միջոցներ են ներդրվում դրանք տպագրելու և ողջ աշխարհի ժողովներին ուղարկելու համար։ Ուստի լավ կլինի, եթե վերցնենք միայն այն, ինչ մեզ իսկապես պետք է։

Նաև անհրաժեշտ է խոհեմություն դրսևորել, երբ գրականություն ենք տալիս մարդկանց, նույնիսկ հրապարակային վկայության ժամանակ (Մթ 7։6)։ Գրականությունը անցորդներին հենց այնպես առաջարկելու փոխարեն, փորձեք նախ զրուցել նրանց հետ, որպեսզի պարզեք՝ հետաքրքրություն դրսևորո՞ւմ են, թե՞ ոչ։ Դա պարզելու համար ուշադրություն դարձրեք շրջանակի հարցերին։ Կարողանո՞ւմ եք դրական պատասխան տալ դրանցից առնվազն մեկին։ Եթե դժվարանում եք կռահել՝ անհատը հետաքրքրություն դրսևորում է, թե ոչ, ավելի լավ է՝ նրան թերթիկ տաք։ Սակայն եթե նա ամսագիր կամ այլ գրականություն է խնդրում, մենք, ինչ-խոսք, սիրով կտանք նրան մեկ օրինակ (Առ 3։27, 28