Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Օգնեք ձեր երեխային ամուր հավատ զարգացնել Ստեղծչի հանդեպ

Օգնեք ձեր երեխային ամուր հավատ զարգացնել Ստեղծչի հանդեպ

Ստեղծագործությունները հռչակում են Եհովայի փառքը (Սղ 19։1–4; 139։14)։ Սակայն Սատանայի աշխարհը կյանքի ծագման վերաբերյալ այնպիսի տեսություններ է սովորեցնում, որոնք անարգում են Աստծուն (Հռ 1։18–25)։ Ինչպե՞ս կարող եք ձեր երեխաներին պաշտպանել նման գաղափարներից, որպեսզի դրանք արմատներ չգցեն նրանց մտքում ու սրտում։ Վաղ տարիքից օգնեք նրանց հավատ զարգացնելու այն բանի հանդեպ, որ Եհովան իսկապես գոյություն ունի և հոգ է տանում նրանց մասին անհատապես (2Կթ 10։4, 5; Եփ 6։16)։ Նրբանկատորեն պարզեք, թե հոգու խորքում նրանք ինչպես են վերաբերվում այն ամենին, ինչ սովորում են դպրոցում։ Ապա օգտվելով Եհովայի տրամադրած բազմաթիվ միջոցներից՝ փորձեք ճշմարտությունը հասցնել նրանց սրտին (Առ 20։5; Հկ 1։19

ԴԻՏԵՔ «ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԴ. ՀԱՎԱՏ ԱՍՏԾՈՒ ՀԱՆԴԵՊ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, ՀԵՏՈ ՔՆՆԱՐԿԵՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԸ.

  • Աստծուն հավատալու վերաբերյալ ի՞նչ սխալ տեսակետ է տարածված։

  • Կյանքի ծագման վերաբերյալ ի՞նչ են սովորեցնում քեզ դպրոցում։

  • Ի՞նչն է քեզ համոզում, որ Եհովան իսկապես գոյություն ունի։

  • Ինչպե՞ս կարող ես օգնել դիմացինին հասկանալու, որ Աստված է ստեղծել ամեն բան։