Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՄԱՏԹԵՈՍ 18, 19

Զգույշ եղիր, որ չգայթակղվես և չգայթակղեցնես

Զգույշ եղիր, որ չգայթակղվես և չգայթակղեցնես

Հիսուսը օրինակներ օգտագործեց, որպեսզի սովորեցնի, թե որքան լուրջ սխալ է գայթակղեցնելը կամ գայթակղվելը։

18։6, 7

  • «Գայթակղություն» բառը վերաբերում է այն գործողությանը կամ հանգամանքին, որի պատճառով անհատը սխալ ընթացք է բռնում, բարոյապես սայթաքում և ընկնում է կամ ընկնում է մեղքի մեջ։

  • Ինչ-որ մեկին գայթակղեցնող մարդու համար ավելի լավ է, որ նրա վզից մի աղացքար կախվի և նա ծովը նետվի։

Աղացքարեր

18։8, 9

  • Հիսուսն իր հետևորդներին խորհուրդ տվեց հրաժարվել այն ամենից, ինչը կարող է գայթակղեցնել իրենց, նույնիսկ եթե դա իրենց համար այնքան թանկ է, որքան ձեռքը կամ աչքը։

  • Ավելի լավ է հրաժարվել մեզ համար թանկ բաներից և մտնել Աստծու Թագավորություն, քան կառչել դրանցից և գցվել գեհենը, որը հավիտենական կործանման խորհրդանիշ է։

Ինձ համար ի՞նչը կարող է գայթակղություն լինել, և ես ի՞նչ կարող եմ անել, որ չգայթակղվեմ և ոչ ոքի չգայթակղեցնեմ։