Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՄԱՏԹԵՈՍ 14, 15

Քչերի ձեռքով կերակրվում են շատերը

Քչերի ձեռքով կերակրվում են շատերը

32 թվականի Պասեքից անմիջապես հետո Հիսուսը մի հրաշք գործեց, միակ հրաշքը, որն արձանագրվել է բոլոր չորս ավետարանագիրների կողմից։

Այս հրաշքի միջոցով Հիսուսն արեց մի բան, ինչը շարունակում է անել նաև մեր օրերում։

14։16–21

  • Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց կերակրել մի մեծ բազմության՝ չնայած այն բանին, որ նրանք ընդամենը հինգ հաց և երկու ձուկ ունեին։

  • Հիսուսը վերցրեց հացն ու ձուկը և աղոթելուց հետո դրանք տվեց աշակերտներին, աշակերտներն էլ դրանք բաժանեցին բազմությանը։

  • Հրաշք տեղի ունեցավ, և ուտելիքը բոլորին բավականացրեց ու դեռ ավելացավ։ Հիսուսը հազարավոր մարդկանց կերակրեց մի քանիսի՝ իր աշակերտների միջոցով։

  • Հիսուսը մարգարեացավ, որ վերջին օրերում նշանակելու է մի «ծառայի», որի միջոցով հոգևոր «կերակուր է տալու ճիշտ ժամանակին» (Մթ 24։45

  • 1919 թ.-ին Հիսուսը «հավատարիմ և իմաստուն ծառային»՝ օծյալ եղբայրներից բաղկացած մի փոքր խմբի նշանակեց «իր տան անդամների», այսինքն՝ նրանց վրա, ովքեր ստանում են կերակուրը։

  • Օծյալ եղբայրների այս փոքր խմբի միջոցով Հիսուսն անում է այն, ինչ արեց առաջին դարում։

Ինչպե՞ս կարող եմ ցույց տալ, որ ընդունում և հարգում եմ այն միջոցը, որով Հիսուսը հոգևորապես կերակրում է մարդկանց։