ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Շարունակիր մեծ ակնկալությամբ և տոկունությամբ սպասել
Որքա՞ն ժամանակ է, որ սպասում ես Աստծու Թագավորության գալուն։ Համբերությամբ տոկո՞ւմ ես՝ չնայած նեղություններին (Հռ 8։25)։ Որոշ քրիստոնյաներ բախվում են ատելության ու վատ վերաբերմունքի, բանտարկվում են և նույնիսկ մահվան վտանգի առաջ են կանգնում։ Իսկ ուրիշներն էլ պայքարում են այնպիսի դժվարությունների դեմ, ինչպիսիք են քրոնիկական հիվանդությունը կամ ծերությունը։
Ի՞նչը կօգնի մեզ մեծ ակնկալությամբ սպասել՝ անկախ նրանից, թե ինչ խնդրի ենք բախվում։ Պետք է ամեն օր ամրացնենք մեր հավատը՝ Աստվածաշունչն ընթերցելով և կարդացածի շուրջ խորհրդածելով։ Պետք է կենտրոնանանք մեր հույսի վրա (2Կթ 4։16–18; Եբ 12։2)։ Պետք է աղերսենք ու թախանձագին աղոթենք Եհովային, որ մեզ տա իր սուրբ ոգու զորությունը (Ղկ 11։10, 13; Եբ 5։7)։ Մեր երկնային Հայրը կարող է օգնել մեզ «ամեն ինչին դիմանալ և ուրախությամբ համբերել» (Կղ 1։11)։
ԴԻՏԻՐ «ՊԵՏՔ Է «ՏՈԿՈՒՆՈՒԹՅԱՄԲ ՎԱԶԵՆՔ» — ՎՍՏԱՀ ԼԻՆԵՆՔ, ՈՐ ԿՍՏԱՆԱՆՔ ՄՐՑԱՆԱԿԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
-
Ի՞նչ անսպասելի բաներ կարող են լինել կյանքում (Ժղ 9։11)։
-
Աղոթքն ինչպե՞ս է օգնում մեզ, երբ դժվարության մեջ ենք։
-
Եթե չենք կարողանում ծառայել Եհովային այնքան, որքան նախկինում, ինչո՞ւ պետք կենտրոնանանք այն բաների վրա, ինչ կարող ենք անել ներկայումս։
-
Ի՞նչն է քեզ օգնում, որ շարունակես վստահ լինել, որ կստանաս մրցանակը։