Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. դադարեցնենք Աստվածաշնչի անարդյունավետ ուսումնասիրությունները

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. դադարեցնենք Աստվածաշնչի անարդյունավետ ուսումնասիրությունները

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Փրկվելու համար մարդիկ պետք է Եհովայի անունը կանչեն (Հռ 10։13, 14)։ Սակայն Աստվածաշունչ ուսումնասիրել ցանկացողներից ոչ բոլորն են ուզում ապրել Եհովայի չափանիշներով։ Ծառայությանը տրամադրվող ժամանակը լավագույնս կօգտագործենք, եթե օգնենք նրանց, ովքեր իսկապես ուզում են Եհովային հաճեցնելու համար փոփոխություններ անել։ Եթե Աստվածաշունչ ուսումնասիրողը ողջամիտ ժամանակահատվածում զգալիորեն չի առաջադիմում, իմաստնորեն կվարվենք, եթե դադարեցնենք ուսումնասիրությունը և փոխարենը՝ մեր ժամանակն օգտագործենք՝ օգնելու նրանց, ում Եհովան ձգում է դեպի իրեն ու իր կազմակերպությունը (Հվ 6։44)։ Ինչ խոսք, եթե հետագայում անհատը փոփոխություններ անի և դրանով ցույց տա, որ «ճիշտ է տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ», մենք սիրով կվերականգնենք Աստվածաշնչի ուսումնասիրությունը (Գրծ 13։48

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Գովիր ուսումնասիրողին, որ ցանկանում է ճշգրիտ գիտելիքներ ստանալ (1Տմ 2։4

  • Ընդգծիր, թե որքան կարևոր է կիրառել սովորածը (Ղկ 6։46–49

  • Քննարկիր Հիսուսի պատմած սերմնացանի մասին առակը և ասա նրան, որ մտածի, թե ինչն է իրեն խանգարում կիրառել սովորածը (Մթ 13։18–23

  • Նրբանկատորեն բացատրիր, թե ինչու ես դադարեցնում ուսումնասիրությունը։

  • Ասա, որ կապ կպահես նրա հետ և կշարունակես քաջալերել, և եթե նա հետագայում փոփոխություններ անի, կվերսկսեք ուսումնասիրությունը։

ԴԻՏԻՐ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Այս զրույցում ինչի՞ց է երևում, որ ուսումնասիրողը հոգևորապես չի առաջադիմում։

  • Քարոզիչն ինչպե՞ս է ուսումնասիրողին օգնում հասկանալ, որ պետք է փոփոխություններ անի։

  • Ինչպե՞ս քարոզիչը բաց պահեց դուռը հետագայում ուսումնասիրությունը վերականգնելու համար։