Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Տեսնո՞ւմ ես Աստծու անտեսանելի հատկությունները

Տեսնո՞ւմ ես Աստծու անտեսանելի հատկությունները

Երբ հիանում ես գունագեղ ծաղկի գեղեցկությամբ, աստղալից երկնքով կամ վիթխարի ջրվեժով, այդ ամենի հետևում տեսնո՞ւմ ես Եհովայի ձեռքը։ Եհովայի ձեռքի գործերը, որ տեսնում ենք մեզ շրջապատող աշխարհում, հստակ արտացոլում են նրա անտեսանելի հատկությունները (Հռ 1։20)։ Երբ մի պահ կանգ ենք առնում ու մտածում մեր տեսածի շուրջ, կարողանում ենք այդ ամենի մեջ տեսնել Աստծու զորությունը, սերը, իմաստությունը, արդարությունը, ինչպես նաև նրա առատաձեռնությունը (Սղ 104։24

Եհովայի ո՞ր ստեղծագործություններն ես տեսնում ամեն օր։ Նույնիսկ եթե ապրում ես քաղաքում, հավանաբար տեսնում ես թռչուններ, ծառեր։ Աստծու ձեռքի գործերին ուշադրություն դարձնելով՝ կկարողանանք նվազեցնել մեր անհանգստությունները, չկենտրոնանալ մեր խնդիրների վրա և ամրացնել մեր հավատը այն բանի հանդեպ, որ նա ի զորու է հավիտյան հոգ տանելու մեր մասին (Մթ 6։25–32)։ Եթե երեխաներ ունես, օգնիր նրանց հստակ տեսնել Եհովայի անգերազանցելի հատկությունները։ Որքան մեր գնահատանքը մեծանա Արարչի հանդեպ նրա ստեղծածների համար, այնքան ավելի կմոտենանք նրան (Սղ 8։3, 4

ԴԻՏԻՐ «ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԸ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԸ. ԼՈՒՅՍ ԵՎ ԳՈՒՅՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ինչպե՞ս են պիգմենտները նպաստում, որ կարողանանք տեսնել գույները։

  • Ինչպե՞ս է առաջանում ծիածանափայլ ու պսպղուն գույների խաղը։

  • Օրվա տարբեր ժամերի ինչո՞ւ ենք տարբեր գույներ տեսնում երկնքում։

  • Քո բնակավայրում գույների ի՞նչ հրաշալի զանազանություն ես տեսնում բնության մեջ։

  • Ինչո՞ւ պետք է ժամանակ գտնենք և ուշադրություն դարձնենք բնությանը։

Լույսը և գույնը ի՞նչ են բացահայտում Եհովայի հատկությունների մասին