Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՍԱՂՄՈՍՆԵՐ 102–105

Եհովան հիշում է, որ մենք հող ենք

Եհովան հիշում է, որ մենք հող ենք

Դավիթը պատկերավոր արտահայտություններ օգտագործեց, որպեսզի ցույց տա, թե որքան գթասիրտ է Եհովան։

  • 103։11

    Ինչպես որ չենք կարող ճշգրտորեն պատկերացնել աստղազարդ երկնքի ու երկրի միջև եղած հեռավորությունը, այնպես էլ չենք կարող լիովին պատկերացնել Եհովայի սիրառատ բարության մեծությունը։

  • 103։12

    Եհովան մեր մեղքերը հեռացնում է մեզնից այնքան, որքան արևելքը հեռու է արևմուտքից՝ մի բան, որ մենք չենք կարող պատկերացնել։

  • 103։13

    Ինչպես հայրն է գթում իր որդուն, երբ նա ընկճված է, այնպես էլ Եհովան է գթում այն զղջացողներին, ովքեր վհատված են իրենց մեղքերի պատճառով։