Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ժամանակ անցկացրու նրանց հետ, ովքեր սիրում են Եհովային

Ժամանակ անցկացրու նրանց հետ, ովքեր սիրում են Եհովային

Ինչո՞ւ պետք է ժամանակ անցկացնենք նրանց հետ, ովքեր սիրում են Եհովային։ Ընկերակցությունը կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ մեզ վրա (Առ 13։20)։ Օրինակ՝ քանի դեռ Հովաս թագավորը ընկերակցում էր Հովիադա քահանայապետի հետ, անում էր «այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում» (2Տգ 24։2)։ Հովիադայի մահից հետո Հովասը վատ ընկերակցության պատճառով հեռացավ Եհովայից (2Տգ 24։17–19

Առաջին դարում Պողոս առաքյալը քրիստոնեական ժողովը համեմատեց «մեծ տան» հետ, իսկ ժողովի անդամներին՝ «անոթների»։ Մենք կմնանք որպես «մի անոթ պատվավոր օգտագործման համար», եթե մտերմիկ շփում չունենանք որևէ մեկի հետ, ով Եհովային տհաճ բաներ է անում, անգամ եթե նա մեր ընտանիքի անդամն է կամ հավատակիցը (2Տմ 2։20, 21)։ Թող որ ընկերություն անենք նրանց հետ, ովքեր սիրում են Եհովային ու մղում են մեզ ծառայելու նրան։

ԴԻՏԻՐ «ՍՈՎՈՐԻՐ ՄԵՐԺԵԼ ՎԱՏ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Ինչպե՞ս կարող է վատ ընկերակցությունը ակամայից տեղ գտնել մեր կյանքում։

  • Տեսանյութում ի՞նչն օգնեց երեք քրիստոնյաներին դադարեցնել վատ ընկերակցությունը։

  • Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կօգնեն քեզ իմաստնորեն որոշում կայացնել ընկերակցության հարցում։

Արդյոք ես «պատվավո՞ր օգտագործման» անոթ եմ (2Տմ 2։21)