Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աշխարհի վերջը մո՞տ է։ Ի՞նչ է Ապոկալիպսիսը

Աշխարհի վերջը մո՞տ է։ Ի՞նչ է Ապոկալիպսիսը

 Ի՞նչ է միտքդ գալիս, երբ լսում ես «ապոկալիպսիս» բառը։ Գուցե մտածում ես համաշխարհային աղետի մասին, որի ժամանակ կործանվելու է աշխարհը։ Շատերն այն կարծիքին են, որ աշխարհը հաստատուն քայլերով գնում է կործանման, հատկապես երբ կարդում են այսպիսի լուրեր.

  •   «Շատ հնարավոր է, որ միջուկային պատերազմ սկսվի։ Դա կարող է լինել դիտավորյալ, պատահական կամ հասարակ թյուրիմացության պատճառով» (Bulletin of the Atomic Scientists)։

  •   «Անցած տասնամյակում ռեկորդային թվով փոթորիկների, անտառային հրդեհների, երաշտների, կորալների գունազրկման, սաստիկ շոգերի և ջրհեղեղների դեպքեր են գրանցվել» (National Geographic)։

  •   «Աֆրիկայում վերջին տարիներին մորեխների երամների այսքան մեծ հարձակում երբևէ չի եղել» (The Associated Press)։

 Երկրագունդը կկործանվի՞ համաշխարհային Ապոկալիպսիսի պատճառով։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։

Երկիր մոլորակը կկործանվի՞

 Ո՛չ։ Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, հավաստիացնում է, որ Երկիր մոլորակը հավիտյան է մնալու (Ժողովող 1։4)։ Իր ստեղծած երկիրը ոչնչացնելու փոխարեն Աստված կործանելու է «նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18

Արդյո՞ք աշխարհի վերջը մոտ է

 Ըստ Աստվածաշնչի՝ «աշխարհը», որի վերջը մոտ է, վերաբերում է այն բոլոր մարդկանց, որոնք անարգում են Աստծուն և եսասիրական նպատակներ են հետապնդում։ Ճիշտ ինչպես Նոյի օրերում, այս անգամ էլ Աստված կկործանի «անաստված մարդկանց աշխարհը» (2 Պետրոս 2։5; 3։7

 1 Հովհաննես 2։17-ում ասվում է. «Աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ»։ Այս համարից երևում է, որ Աստված կործանելու է ոչ թե Երկիր մոլորակը, այլ այն մարդկանց, որոնք տրվել են իրենց ցանկություններին և մտադիր չեն փոխվել։

Ե՞րբ է գալու վերջը

 Աստվածաշունչը հստակ չի հայտնում, թե երբ է գալու վերջը (Մատթեոս 24։36)։ Սակայն այնտեղ նշվում է, որ վերջը մոտ է։ Աստվածաշնչում կանխագուշակվել է, որ՝

 Շատերը համաձայն են, որ աշխարհում 1914 թ.-ից տիրող պայմանները համապատասխանում են Աստվածաշնչում կանխագուշակված նշաններին, և որ վերջը մոտ է։ Ավելի շատ տեղեկություններ իմանալու համար տես «Ի՞նչ է Աստվածաշնչի ժամանակագրությունը ցույց տալիս 1914 թվականի մասին» և «Ո՞րն է «վերջին օրերի», կամ՝ «վերջի ժամանակի» նշանը» հոդվածները։

Ի՞նչ է նշանակում «ապոկալիպսիս» բառը

 Հունարեն բառը, որը որոշ Աստվածաշնչերում թարգմանվել է «ապոկալիպսիս», բառացի նշանակում է «բացահայտել» կամ «հայտնաբերել»։ Հաճախ այն օգտագործվում է որևէ գաղտնի տեղեկություն բացահայտելու իմաստով։ Աստվածաշնչում խոսվում է «Տեր Հիսուսի հայտնության [կամ՝ ապոկալիպսիսի]» մասին, ինչը վերաբերում է այն ժամանակներին, երբ Հիսուսը զորությամբ կհայտնվի՝ վերացնելու չարությունը և վարձատրելու աստվածավախ մարդկանց (2 Թեսաղոնիկեցիներ 1։6, 7; 1 Պետրոս 1։7, 13

 Աստվածաշնչի վերջին գիրքը կոչվում է «Ապոկալիպսիս» կամ «Հայտնություն», քանի որ այն հայտնում է, թե ինչ է լինելու ապագայում (Հայտնություն 1։1)։ Այս գիրքը մեզ բարի լուր է հայտնում և հույսով է լցնում (Հայտնություն 1։3)։ Այնտեղ կարդում ենք, որ Աստված վերացնելու է անարդարությունը և երկիրը վերածելու է դրախտի։ Այդ ժամանակ ո՛չ ցավ, ո՛չ տառապանք, ո՛չ էլ անգամ մահ չեն լինի (Հայտնություն 21։3, 4

 Կցանկանայի՞ք ավելին իմանալ աստվածաշնչյան այս հրաշալի խոստման մասին։ Եհովայի վկաները Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն են առաջարկում։ Հենց այսօր կարող եք կապ հաստատել նրանց հետ։