ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Համաշխարհային գնաճ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
2022 թ. հունիսին ներկայացված զեկույցում Համաշխարհային բանկի խմբի նախագահն ասաց. «Համաշխարհային տնտեսությունը կրկին վտանգի մեջ է։ Այս անգամ այն բախվում է բարձր գնաճի և միաժամանակ դանդաղ աճի հետ»։
«Վառելիքի և պարենային ապրանքների գներն արագորեն աճել են, ինչի հետևանքով ամենաշատը տուժել են ցածր եկամուտ ունեցող երկրների բնակիչները»,— նշում է Արժույթի միջազգային հիմնադրամը:
Աստվածաշունչն օգնում է մեզ հասկանալ, թե ինչու ենք նման տնտեսական խնդիրների առաջ կանգնում, ինչպես կարող ենք հաղթահարել դրանք, և արդյոք հույս կա, որ դրանք վերջնականապես կլուծվեն։
Գնաճ «վերջին օրերում»
Ժամանակաշրջանը, որում ապրում ենք, Աստվածաշունչը կոչում է «վերջին օրեր» (2 Տիմոթեոս 3։1)։
Հիսուսն ասաց, որ «ահազդու երևույթներ» կամ վախեցնող իրադարձություններ կլինեն այդ ընթացքում (Ղուկաս 21։11)։ Ինֆլյացիան վախեցնում է շատերին։ Մարդիկ անհանգստանում են իրենց ապագայի մասին։ Նրանք չգիտեն, թե արդյոք կկարողանան հոգալ իրենց ընտանիքի կարիքները։
«Հայտնություն» գիրքը կանխագուշակել է, որ այս ժամանակաշրջանում գնաճ է լինելու. «Եվ մի ձայն լսեցի.... որն ասում էր. «Մի կապիճ ցորենը՝ մեկ դինար, երեք կապիճ գարին՝ մեկ դինար [մի ամբողջ օրվա աշխատավարձ]»» (Հայտնություն 6։6)։
«Վերջին օրերի» և «Հայտնություն» գրքի այս մարգարեության մասին ավելին իմանալու համար դիտեք «1914 թ.-ից ի վեր աշխարհը փոխվել է» տեսանյութը և կարդացեք «Չորս ձիավորների ինքնությունը» հոդվածը։
Բոլոր տնտեսական խնդիրների լուծումը
«Նրանք տներ կշինեն ու կբնակվեն դրանցում, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն։ Նրանք չեն շինի, որ ուրիշը բնակվի, ու չեն տնկի, որ ուրիշը ուտի» (Եսայիա 65։21, 22)։
«Ցորենի առատություն կլինի երկրի վրա, նույնիսկ սարերի գլուխների վրա» (Սաղմոս 72։16)։
«Կեղեքվածների զրկանքի և աղքատների հեծեծանքի պատճառով ես կելնեմ հիմա,— ասում է Եհովան» (Սաղմոս 12։5)։ a
Շուտով Աստված ամբողջ աշխարհում վերջ կդնի անարդար տնտեսական համակարգին։ Իմանալու համար, թե ինչպես կարդացեք «Արդարություն տնտեսական համակարգում. հնարավո՞ր է» հոդվածը։
Սակայն Աստվածաշունչը կարող է արդեն այսօր օգնել ձեզ, որ հաղթահարեք տնտեսական խնդիրները։ Ինչպե՞ս։ Այն պարունակում է գործնական խորհուրդներ, որոնք կարող են օգնել ձեզ իմաստնորեն ծախսել փողը (Առակներ 23։4, 5; Ժողովող 7։12)։ Ավելին իմանալու համար կարդացեք «Ապրուստի միջոցներ» և «Ինչպե՞ս ապրել քիչ գումարով» հոդվածները։
a Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։