Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Pawel Gluza/500Px Plus/Getty Images

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Վերջին 50 տարում կենդանիների պոպուլյացիան կրճատվել է 73%-ով։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Վերջին 50 տարում կենդանիների պոպուլյացիան կրճատվել է 73%-ով։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

 2024 թ. հոկտեմբերի 9-ին Բնության համաշխարհային հիմնադրամը մտահոգիչ զեկույց հրապարակեց այն մասին, թե մարդու գործունեությունն ինչպես է անդրադառնում կենդանական աշխարհի վրա։ Այնտեղ նշվում էր, որ «վերջին 50 տարիների ընթացքում (1970-2020 թթ.) կենդանիների պոպուլյացիան միջինում կրճատվել է 73%-ով»։ Զեկույցում նաև գրված էր. «Չափազանցություն չի լինի ասել, որ գալիք 5 տարիները վճռորոշ կլինեն կենդանի արարածների գոյության համար»։

 Շատ մարդիկ ցնցվում են այսպիսի տեղեկություններից, ու հասկանալի է՝ ինչու։ Մենք սիրում ենք մեր գեղեցիկ մոլորակը և խոր ցավ ենք ապրում՝ տեսնելով կենդանական աշխարհի աղետալի վիճակը։ Մեր ապրումները պայմանավորված են նրանով, որ ի բնե կենդանիների մասին հոգալու ցանկություն ունենք. Աստված մեզ այդպես է ստեղծել (Ծննդոց 1։27, 28; Առակներ 12։10

 Գուցե մտածեք. «Կկարողանա՞նք փրկել կենդանական աշխարհը։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը»։

Ապագայի հույս

 Ինչ ահռելի ջանքեր էլ ներդնենք, միևնույն է, մեր մոլորակի կենդանական աշխարհի ապագան ոչ թե մեր ձեռքերում է, այլ Աստծու։ Աստվածաշնչում՝ Հայտնություն 11։18-ում, մարգարեացվել է, որ Աստված «կկործանի նրանց, ովքեր կործանում են երկիրը»։ Աստվածաշնչյան այս համարից երկու բան է պարզ դառնում։

  1.  1. Աստված թույլ չի տա, որ մարդիկ վերջնականապես կործանեն Երկիր մոլորակը։

  2.  2. Աստված շուտով գործի կանցնի։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ պատմության մեջ չի եղել որևէ ժամանակաշրջան, երբ մարդկությունն այնքան մեծ սպառնալիք ներկայացնի վայրի բնության համար, որքան հիմա։

 Իսկ Աստված ինչպե՞ս կլուծի այս խնդիրը։ Շուտով նրա Թագավորությունը, որը երկնային կառավարություն է, կսկսի իշխել ամբողջ երկրի վրա (Մատթեոս 6։10)։ Այն անհրաժեշտ կրթություն և ուսուցում կտրամադրի Աստծուն հնազանդ մարդկանց, որպեսզի կարողանան հոգ տանել բնությանը ու պահպանել այն (Եսայիա 11։9