ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Համատարած օրինազանցություն։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
Զինված խմբավորումները իրենց հանցագործություններով ողողել են Հայիթին։ Բռնությամբ են լցված Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Մեքսիկան և Լատինական Ամերիկայի երկրները։ Իսկ այն երկրներում, որտեղ բռնությունը նվազել է, ունեցվածքի հափշտակությունը շարունակում է անհանգստության ու անապահովության զգացումով պարուրել մարդկանց։
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը աշխարհում համատարած անօրենության մասին։
Աստվածաշնչում կանխագուշակված է մերօրյա անօրենությունը
Աստվածաշնչում կանխագուշակված է, որ անօրենությունը «աշխարհի վախճանի» ժամանակների նշանի մաս է լինելու (Մատթեոս 24։3)։ Այդ նշանը բնութագրող իրադարձությունները նկարագրելիս Հիսուսն ասաց.
«Անօրենության շատանալու պատճառով շատ-շատերի սերը կսառչի» (Մատթեոս 24։12)։
Աստվածաշունչը նաև կանխագուշակել է, որ «վերջին օրերում» մարդիկ կլինեն «ինքնատիրապետում չունեցող, դաժան, առաքինություն չսիրող» (2 Տիմոթեոս 3։1-5)։ Այսօր նման եսասիրական հատկանիշները նպաստում են մեծ տարածում ունեցող անօրեն վարքին։
Բայց ապագային հույսով նայելու հիմնավոր պատճառ կա։ Աստվածաշունչը խոստանում է, որ շուտով անօրենությունը իսպառ վերանալու է։
«Եվս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի, կնայես նրա տեղին, և նա չկա։ Սակայն հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։10, 11)։
Ավելին իմացեք Աստվածաշնչի տված հույսի մասին և պարզեք, թե ինչու կարող եք համոզված լինել, որ ներկայիս իրադարձություններով իրագործվում են աստվածաշնչյան մարգարեությունները։ Ընթերցեք ներքոհիշյալ հոդվածները։
«Լավ ապագա. երազա՞նք, թե՞ իրականություն»
«Ո՞րն է «վերջին օրերի», կամ՝ «վերջի ժամանակի» նշանը»
«Աստվածաշնչում կանխագուշակվե՞լ է ժամանակակից մարդկանց մտածելակերպի ու վարվելակերպի մասին»