ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈՅԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ
Հիսուսը վերջ կդնի հանցագործությանը
Հիսուսը գիտի, թե ինչ է նշանակում հանցագործության և անարդարության զոհ լինել։ Նրան անհիմն մեղավոր ճանաչեցին, ապօրինաբար ծեծեցին, անարդարացիորեն դատեցին և մահվան դատապարտեցին։ Թեև նա անմեղ էր, բայց պատրաստակամորեն և անձնազոհաբար «իր կյանքը փրկանք տվեց շատերի փոխարեն» (Մատթեոս 20։28; Հովհաննես 15։13)։ Շուտով Հիսուսը՝ որպես Աստծու Թագավորության Թագավոր, ողջ աշխարհում մեկընդմիշտ վերջ կդնի հանցագործությանը (Եսայիա 42։3)։
Աստվածաշունչը նկարագրում է, թե ինչպիսին կլինի աշխարհը, երբ Հիսուսը գործի անցնի.
«Եվս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի, կնայես նրա տեղին, և նա չկա։ Սակայն հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։10, 11)։
Ինչպե՞ս կարող ենք մեր գնահատանքը ցույց տալ այն ամենի համար, ինչ Քրիստոսը արել է և դեռ անելու է հանուն մեզ։ Ղուկաս 22։19-ում Հիսուսը իր հետևորդներին պատվիրեց հիշել իր մահը։ Այդ իսկ պատճառով Եհովայի վկաները ամեն տարի հավաքվում են նրա մահվան տարելիցին։ Հրավիրում ենք ձեզ ներկա լինելու Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին, որը տեղի կունենա 2024 թ. մարտի 24-ին՝ կիրակի։