Մեկուսացում. ինչպե՞ս դիմանալ
Մեկուսացած ես և քեզ միայնա՞կ ես զգում։ Եթե այո, ապա ունես այն նույն զգացումները, ինչ սաղմոսերգուն. «Նմանվել եմ տանիքի վրա մենակ մնացած թռչնի» (Սաղմոս 102։7)։ Աստվածաշունչը կարող է օգնել քեզ, որ հաղթահարես մեկուսանալու պատճառով առաջացած դժվարությունները։
Մոտեցիր Աստծուն
Նույնիսկ մեկուսացած վիճակում դու կարող ես երջանիկ լինել, եթե գիտակցես քո հոգևոր կարիքները և բավարարես դրանք (Մատթեոս 5։3, 6)։ Կարող ես օգտվել հետևյալ անվճար նյութերից.
Օնլայն Աստվածաշունչ, որը ճշգրիտ է և դյուրընթեռնելի։
Աստվածաշնչյան հիմնական ուսմունքների վերաբերյալ կարճ տեսանյութեր։
«Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ»։ Այս հոդվածաշարում կարող եք գտնել աստվածաշնչյան այն հարցերի պատասխանները, որոնք մարդիկ հաճախ են տալիս։
«Ընդօրինակեք նրանց հավատը»։ Այս հոդվածաշարում կենդանի ձևով ներկայացվում են աստվածաշնչյան ժամանակներում ապրած հավատարիմ տղամարդկանց ու կանանց կյանքում տեղի ունեցած դեպքերը։
«Արդյոք պատահականությո՞ւն է»։ Այս հոդվածաշարում նկարագրվում են բնության աներևակայելիորեն բարդ և զարմանահրաշ ստեղծագործությունների առանձնահատկությունները։
Աստվածաշնչից մխիթարական համարներ կարդա
Ներքոհիշյալ սուրբգրային համարները շատերին են մխիթարել։ Այս օրերին փորձիր ժամանակդ ճիշտ օգտագործել և Աստվածաշունչն արագ ընթերցելու փոխարեն՝ ժամանակ տրամադրիր յուրաքանչյուր հատվածի շուրջ խորհրդածելու և աղոթելու համար (Մարկոս 1։35)։
Հասկացիր աշխարհում տեղի ունեցող դեպքերի նշանակությունը
Դու կարող ես հաղթահարել դժվար իրավիճակները, եթե հասկանաս, թե ինչու են վատ բաներ տեղի ունենում, և թե ինչպես է Աստված շտկելու դրանք (Եսայիա 65։17)։
Խուսափիր անհարկի մտահոգվելուց
Հետևյալ հոդվածները կօգնեն քեզ չմտահոգվել և հաղթահարել մեկուսանալու պատճառով առաջացած սթրեսը (Մատթեոս 6։25)։
Ամրացրու ընկերությունդ և նոր ընկերներ ձեռք բեր
Ընկերությունը կարող է դրական ազդեցություն ունենալ մեր հոգեկան և էմոցիոնալ առողջության վրա։ Ընկերներ ունենալը կարևոր է հատկապես այն ժամանակ, երբ մեկուսացած ենք։ Եթե տնից դուրս չես գալիս, կարող ես տեսազանգի միջոցով կապ պահել ընկերներիդ հետ և նույնիսկ նոր ընկերներ ձեռք բերել։ Հետևյալ հոդվածները քեզ կօգնեն «իսկական ընկեր» լինել և այդպիսի ընկեր գտնել (Առակներ 17։17)։
Ֆիզիկապես ակտիվ մնա
Աստվածաշունչն ասում է, որ «մարմնի մարզումը օգտակար» է (1 Տիմոթեոս 4։8)։ Այն կօգնի, որ հոգեպես առողջ լինես, երբ հաղթահարում ես մեկուսանալու պատճառով առաջացած դժվարությունները։ Անգամ եթե տնից դուրս չես գալիս, կան բաներ, որ կարող ես անել ֆիզիկապես ակտիվ մնալու համար։
Ակտիվ կյանք վարիր