Պայքարեք միայնության դեմ՝ ուրիշներին օգնելով։ Աստվածաշունչն ինչպե՞ս կարող է օգնել
Ամբողջ աշխարհում մարդիկ իրենց միայնակ են զգում ու մտածում, թե հասարակությունից օտարացած են։ Առողջապահության ոլորտի որոշ մասնագետներ կարծում են, որ ուրիշներին օգնելը նման զգացումները հաղթահարելու լավ միջոց է։
«Ուրիշներին օգնելը կարող է իմաստավորել մեր կյանքը և օգնել հաղթահարելու միայնության զգացումը ու մեկուսանալու ցանկությունը» (ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտ)։
Աստվածաշունչը գործնական խորհուրդներ է տալիս այն մասին, թե ինչպես կարող ենք օգնել ուրիշներին։ Դրանք կիրառելը կարող է օգտակար լինել միայնության դեմ պայքարում։
Ինչ կարող եք անել
Եղեք առատաձեռն։ Ուրիշների հետ ժամանակ անցկացնելու, հատկապես ֆիզիկապես շփվելու առիթներ փնտրեք։ Պատրաստակամորեն ձեր ունեցածը կիսեք մյուսների հետ։ Ի պատասխան՝ մարդիկ, ամենայն հավանականությամբ, երախտագետ կլինեն, ինչն էլ իր հերթին ընկերության հիմք կստեղծի։
Աստվածաշնչյան սկզբունք. «Տվեք, և մարդիկ կտան ձեզ» (Ղուկաս 6։38)։
Ուրիշներին օգնելու համար ջանք մի՛ խնայեք։ Նեղության մեջ գտնվողներին աջակցելու կերպեր փնտրեք։ Օրինակ՝ կարող եք կարեկցանքով լսել կամ գործնական օգնություն առաջարկել՝ նրանց բեռը փոքր-ինչ թեթևացնելու համար։
Աստվածաշնչյան սկզբունք. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ» (Առակներ 17։17)։
Ուրիշների հետ լավ հարաբերություններ ունենալու մասին կարող եք ավելին կարդալ «Ընտանեկան կյանք և ընկերական հարաբերություններ» հոդվածում։