Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ձախ կողմում՝ Olena Yefremkina/stock.adobe.com; մեջտեղում՝ lunamarina/stock.adobe.com; աջ կողմում՝ Rido/stock.adobe.com

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Ո՞ւմ կարող եք վստահել։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Ո՞ւմ կարող եք վստահել։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

 Մարդիկ հիասթափվում են, երբ նրանք, ումից ակնկալվում է վստահարժան լինել, չեն արդարացնում իրենց հույսերը։ Շատերը կորցրել են իրենց վստահությունը...

  •   քաղաքական գործիչների հանդեպ, քանի որ նրանք սեփական շահը վեր են դասում ժողովրդի բարօրությունից,

  •   լրատվամիջոցների հանդեպ, քանի որ չեն ապահովում անկողմնակալ և ճշգրիտ տեղեկատվություն,

  •   գիտնականների հանդեպ, քանի որ չեն գործում ի նպաստ հասարակության շահերի,

  •   կրոնական գործիչների հանդեպ, քանի որ Աստծուն ներկայացնելու փոխարեն ակտիվորեն ներգրավված են քաղաքականության մեջ։

 Մարդիկ ճիշտ են վարվում, որ վստահելու հարցում զգույշ են լինում։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս.

  •   «Մի՛ ապավինեք իշխանավորներին, մարդ արարածին, որը չի կարող փրկություն բերել» (Սաղմոս 146։3

Նա, ում կարող եք վստահել

  Ո՞վ է այն մեկը, ում կարող եք լիովին վստահել։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ դա Հիսուս Քրիստոսն է։ Ոմանց կարծիքով՝ նա պարզապես դարեր առաջ ապրած լավ մարդ է եղել։ Բայց իրականում Հիսուսը շատ ավելի մեծ դեր ունի։ Աստված նրան Թագավոր է նշանակել, «և նրա իշխանությանը վերջ չի լինելու» (Ղուկաս 1։32, 33)։ Հիսուսը Աստծու թագավորության ղեկավարն է, այն կառավարության, որն այժմ իշխում է երկնքից (Մատթեոս 6։10