Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պայքարենք միայնության դեմ՝ ընկերներ ձեռք բերելով։ Աստվածաշունչն ինչպե՞ս կարող է օգնել

Պայքարենք միայնության դեմ՝ ընկերներ ձեռք բերելով։ Աստվածաշունչն ինչպե՞ս կարող է օգնել

 2023 թ.-ին ամբողջ աշխարհում միայնության դեմ պայքարը առողջապահական առաջնահերթ խնդիր էր դարձել։ Արդյոք այն կպսակվի՞ հաջողությամբ։

  •   «Միայնությունն ու մեկուսացումը լուրջ սպառնալիք են մեր առողջության ու բարօրության համար,— նշում է ԱՄՆ գլխավոր վիրաբույժ Վիվեկ Մըրֆին։ Բայց նա ավելացնում է.— Մենք ի զորու ենք պայքարելու»։ Ինչպե՞ս. «Ամեն օր ուրիշների հետ մեր հարաբերություններն ամրացնելու ուղղությամբ փոքր քայլեր անելով»։ a

 Միայնությունը լոկ մեկուսացման հետևանք չէ։ Ոմանք գուցե միայնակ զգան, անգամ երբ մարդկանց շրջապատում են։ Ինչն էլ լինի միայնության պատճառը, Աստվածաշունչը կարող է մեծապես օգնել։ Այն գործնական խորհուրդներ է պարունակում, որոնց շնորհիվ կպայքարենք միայնության դեմ՝ մտերմանալով մյուսների հետ։

Օգտակար աստվածաշնչյան սկզբունքներ

 Լավ զրուցակից եղեք։ Ոչ միայն պատմեք ձեր ապրումների մասին, այլև լավ լսող եղեք։ Որքան շատ հետաքրքրվեք մյուսներով, այնքան ավելի կմտերմանաք։

  •   Աստվածաշնչյան սկզբունք. «Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2։4

 Ընդլայնեք ընկերական շրջապատը։ Պատրաստ եղեք մտերմանալ նրանց հետ, ովքեր ձեզնից տարիքով մեծ են կամ փոքր, կամ էլ նրանց հետ, ովքեր այլ մշակույթի կամ ազգության են պատկանում։

 Ամուր հարաբերություններ զարգացնելու վերաբերյալ հավելյալ տեղեկություններ գտնելու համար ընթերցեք «Ինչպես բավարարել ընկերներ ունենալու փափագը» հոդվածը (անգլ., ռուս.

a Միայնության և մեկուսացման մեր համաճարակը. ԱՄՆ գլխավոր վիրաբույժի տեղեկատու՝ «Սոցիալական փոխազդեցության և համայնքի բուժիչ հատկությունները» թեմայով, 2023 թ.։