ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Պատանիների հոգեկան առողջությունը՝ սպառնալիքի տակ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
2023 թ. փետրվարի 13-ին՝ երկուշաբթի, ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (ՀՎԿ) Միացյալ Նահանգներում բնակվող պատանիների հոգեկան առողջության մասին մի զեկույց հրապարակեցին։ Այնտեղ նշվում էր, որ ավագ դպրոցում սովորող աշակերտների 40 տոկոսը տևական տխրության և հուսահատության է բախվել։
ՀՎԿ-ի դեռահասների և դպրոցականների առողջությամբ զբաղվող բաժնի տնօրեն դոկտոր Քեթլին Էթիերը ասել է. «Թեև վերջին 10 տարիներին պատանիների հոգեկան առողջության վատթարացում է նկատվել, սակայն դեռահաս աղջիկների հոգեկան առողջությունն այժմ ավելի ծանր վիճակում է, քան երբևէ, ու ավելի շատ դեռահաս աղջիկներ են ինքնասպանության մասին մտքեր ունենում կամ նման քայլի դիմելու փորձ անում»։
Վերոհիշյալ զեկույցում նշվում էր.
Պատանի աղջիկների շրջանում 10-ից առնվազն 1-ին (14 տոկոս) իր կամքին հակառակ ստիպել են սեքսով զբաղվել։ Դոկտոր Էթիերը ասել է. «Սա շատ լուրջ ահազանգ է։ Ձեր ճանաչած 10 պատանի աղջիկներից մեկը կամ նույնիսկ մի քանիսը բռնաբարության զոհ են դարձել»։
3 պատանի աղջիկներից գրեթե 1-ը (30 տոկոս) լրջորեն մտածել է ինքնասպանություն գործելու մասին։
5 պատանի աղջիկներից գրեթե 3-ը (57 տոկոս) տխրության և հուսահատության տևական զգացում են ունեցել։
Այս վիճակագրությունն իրոք չափազանց ցավալի է, չէ՞ որ դեռահասությունը պետք է ուրախ և երջանիկ շրջան լինի պատանու կյանքում։ Ի՞նչը կարող է օգնել պատանիներին հաղթահարել սթրեսային իրավիճակները։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։
Աստվածաշունչը՝ գործնական օգնության աղբյուր պատանիների համար
Աստվածաշունչն իրատեսորեն նկարագրում է, թե ինչ սթրեսային ժամանակներում ենք ապրում։ Այն մեր օրերը կոչում է «չափազանց դժվար ժամանակներ» (2 Տիմոթեոս 3։1-5)։ Սակայն Աստվածաշունչը պարունակում է նաև ժամանակահարմար խորհուրդներ, որոնք օգնում են ամբողջ աշխարհում միլիոնավոր պատանիների հաղթահարել իրենց դժվարությունները։ Ուշադրություն դարձրեք Աստվածաշնչի վրա հիմնված հետևյալ հոդվածներին։
Օգնություն՝ ինքնասպանության մասին մտքեր ունեցող պատանիներին
Օգնություն՝ դեպրեսիայի, տխրության կամ բացասական զգացումների դեմ պայքարող պատանիներին
Այսօր՝ տխուր, վաղը՝ ուրախ (անիմացիա)
Օգնություն՝ բուլիինգի կամ կիբերբուլիինգի ենթարկվող պատանիներին
Դիմադրիր ճնշումներին՝ առանց բռունցքների (անիմացիա)
Օգնություն՝ սեռական ոտնձգության կամ բռնության ենթարկվող պատանիներին
Աստվածաշունչը՝ գործնական օգնության աղբյուր ծնողների համար
Աստվածաշունչը գործնական խորհուրդներ է պարունակում ծնողների համար, որոնց շնորհիվ նրանք կարող են օգնել իրենց պատանի երեխաներին պայքարել դժվարությունների դեմ։ Ուշադրություն դարձրեք Աստվածաշնչի վրա հիմնված հետևյալ հոդվածներին։